Հնումում, երբ տակավին հայ տղամարդու համար նամուս, պատիվ, արժանապատվություն հասկացողությունները բարոյական արժեքներ էին և ոչ թե (հիմար բառով բնութագրված) քյառթույություն, նա ապրում էր մի շարք սրբություններով, սակայն ցավոք, այսօր քանի որ այդ սրբությունները որպես արժեք կրելը համարվում է քյառթույություն, արժեքները սկսել են կերպարանափոխվել։ Եթե անցյալում հայ տղամարդուն մայր հայհոյողին սպասվում էր նույնիսկ մահ, այսօր արևմտյան հետաքրքրասիրությունը նրան առաջնորդում է անձնապես ճաշակել անճաշակելին, մոդեռն երևալու ,,ձգտումով,,։ Եվ այսպես սկսվում է այն, ինչը մեր մեջ ընթացք է ստանում, եթե անցյալում ուրիշները հիացած սրա կամ նրա մայրիկով ,,բարեմաղթություն,, էին անում, հիմա որոշ հերոս զավակներ դանակով, մոր գիշերանոցը պատռելով, փորձում են լուծել այն, ինչ որ իրենց մոր հետ ուրիշին հաջողվեց միայն խոսքով իրականացնել...
Վերջերս մամուլում տեղ գտած երկու լուրերը, մեկ պարագայում տղան որոշել էր դանակի սարսափի ազդեցության տակ բռնաբարել իր մորը, մյուսում հորեղբոր տղան առանց դանակի, իր հորեղբոր անչափահաս անդամալուծ աղջկան, ցնցեցին անձս, քանի որ ոչ մի կերպ չէի կարողանում պատկերացնել թե ինչպիսի անասնական աստիճանի պիտի իջնի մարդը, նմանատիպ քայլի դիմելու համար։ Սակայն, երբ մտովի տեղափոխվեցի մի երկու տարի առաջ Կենտրոն հեռուստատեսությամբ իմ մի բանավեճի ժամանակ մեր ,,բանաստեղծուհիներից,, մեկի արտառոց այն մտքին, թե Հայաստանը կարող է ժողովրդավար հայտարարվել միայն այն ժամանակ, երբ այնտեղ միասեռական ընտանիքներ լինեն, որպես պատասխան երբ ասացի, թե նման մտածելակերպը ոչ քրիստոնյական է, այլ ավելի նախաքրիստոնյական, մի ժամանակաշրջան, երբ մայրն ամուսնանում էր որդու, աղջիկը՝ հոր հետ, շարունակելով հարցրեցի կարող է պատկերացնել բանաստեղծուհին անկողին մտնել իր զավակի հետ, նա իր բյուրեղյա հայացքը ուղղելով վրաս, պատասխանեց՝ այո։ Եվ այս այոից ոգևորված հերոսները փորձեցին մտավորականի գաղափարը կյանքի կոչել։ Բայց քանի որ մեր հասարակությունը դեռ չի կարողանում իր ոչ միայն ,,հակադեմոկրատական,, այլև՝ ,,քյարթույական,, վիճակից դուրս գալ, վերջիններիս բանտարկել են։ Սակայն ինձ զարմացնում է այն թե ինչու ,,հատուկ ջոկատ,, չի ձևավորվել այս մարմնաշարժության ազատության ասպետներին պաշտպանելու, քանի որ մենք էլ արևմտյան արժեքներ կրողների նման սկսել են ձևավորել ,,ամենաշարժության ազատության պաշտպանների կազմակերպությունը,,։
Եվ ակամա մտածում եմ այսօր շատերն են դժգոհ օտարների մեր նկատմամբ որդեգրած քաղաքականությունից, դժգոհ ենք հունգարացիներից, դժգոհ ենք ադրբեջանցիներից, թուրքերից, Շարլ Ազնավուրից, բոլորից, իսկ ինքներս մեզնի՞ց։ Ինչպիսին ենք մենք այսօր։ Արդյո՞ք չենք նմանվում ջայլամ կոչվածին, որի սիրած խաղը գլուխը մխրճել հողի մեջ որպեսի ոչ ոք իրեն չտեսնի։ Մենք ինչպիսին ենք մեր փոխհարաբերությանց մեջ, մեր իսկ նկատմամբ, դաժան, չներող, չզիճող, ոչ մարդկային վերպաբերմունքի կրողներ, (փաստը, կարդացեք մամուլը և լսեք ոստիկանական տեղեկատվությունները) այսինքն դադարում ենք մեզ հարգելուց, սակայն չգիտես ինչու հարգանք են պահանջում ուրիշներից։ Բոլոր մեր ձախողությունների մեջ մեղավոր են ուրիշները, սակայն ոչ մենք։ Մի առիթով մտածումս ինձ հուշել էր ,,երբ խաբում ես այլոց դա մեղք է, բայց երբ խաբում ես քեզ, դա արդեն ողբերգություն է, հանցանք,,։ Այսօր մենք այդ ողբերգությունից է, որ չենք կարողանում ձերբազատվել։ Երկու օր առաջ խոսում էի մեր լուրջ մտավորականներից մեկի հետ, դժգոհում էր, - շատ անձինք իրենց տեղում չեն-։ Ինչպես կարող են իրենց տեղում լինել երբ միտք երկնող, բան ստեղծողը չգիտի անգամ, որ ինքը մտավորական է, քանի որ իր հիմնական գործը մտավոր երկունք ունենալն է։ Այս դեպքի մասին էի մտածում, երբ մտովի տեղափոխվեց ուսանողական տարիներ, երբ շարադրության ժամանակ մեր լիբանանահայ ուսանողներից մեկը, որ դեռ վարժված չէր արևելահայրենին, մտավորական բառի ր-ի փոխարեն ռ-ը էր գրել...։
Այն ինչ որ այս օրերին տեղի է ունենում իրականում ցավալի է, չասելու համար ողբերգական։ Համատարած դժգոհության մի սունամի, որն իր ջրի տակ է առել մեր վաղվա օրվա նկատմամբ ունեցած հստակությունը և անորոշության փրփուռներից կախված մարդիկ կախվում են հույսի այն փրփուռից, որ ինչ որ պահի համար կապահովի իրենց ստամոքսակուշտությունը, նույնիսկ ի գին ուծացման, ի գին ազգային այլասեռման։ Օ՜, Տեր Աստված, գրում եմ այս սարսափելի տողերը, հոգիս փոթորկված, զայրույթից աչքերս թրջված, ոչ, ոչ թե թուլությունից, այլ՝ անզորությունից։ Վերջերս ափ ի բերան ունկնդրում էի թե ինչպես մեր միամիտ ,,փող շինող տղաները,, մոռացած անցյալի փորձը, իրենց ամենայն ինչ վաճառում են այստեղ և գիտեք ուր են գնում՝ այն երկիրը որի համար ամեն ինչ անելով հանդերձ մնաց հայերին միշտ ուխտադրուժ։ Նրանք թերևս մոռացել են գամսախուրդիայի օրերի կարգախոսը ,,Վրաստանը միայն վրացիներին,, , նրանք մոռացել են, կարծում եմ անգամ չգիտեն, (քանզի այդ տղաների ուղեղը միայն մի ուղղությամբ է զարգացած, դրամ հաշվել և այդ գումարներով զարմացնել Լաս Վեգասի և Մոնտե Կառլոյի չզարմացող պաշտոնյաներին), որ մինչև 7-րդ դարը Հայ եկեղեցու հպատակության տակ գտնվող վրաց եկեղեցին 607թ Կյուրոն կաթողիկոսի որոշմամբ հեռանալով հայ եկեղեցուց և միանալով հույներին, այսօր իր անցյալի պատկանած եկեղեցին հայտարարում է հերետիկոսական և առ այսօր այդ արևմտյան արժեքներով ժողովրդավար ճանաչված երկիրը պաշտոնապես չի գրանցել Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ այս բոլորը մոռացած, մոռացած նրանց վերաբերմունքը մեր անցյալի հիշողությունների ավերման և վերացման, մեզանից ոմանք նվաստացած կրկին հայտնվել ենք նրանց կրունկների եզրագծում, քանի որ այնտեղ մեծահոգաբար հայտարարվել է երեք տարի հարկերից ազատվում է նա ով գործ կդնի Վրաստանում, լավ իսկ մտածե՞լ էք ինչ կլինի երեք տարի հետո։ Ոչ, որովհետև նրանք, որոնք մեզ մտածել են սովորեցնելու, մտածմունքի ուղղությունը չգիտես ինչու ուղղել են միայն մեկ ուղղությամբ, կոնքից ներքև, այդ իսկ պատճառով մեր ,,բանաստեղծուհի,, Խաչիկի աղջիկներն իրենց մսե մարմիններով պատրաստ սպասում են որ մարդիկ գան և վայելեն, հայտարարելով ,,Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։ Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։ Աչքս լու՛յս, տոն է, այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի, եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար, սփռել եմ ահա սիրեկանի դեմ,,։ Եվ ամեն մարդ չէ, որ նման սոդոմ-գոմորային վիժումների համար կարող է հայտարարել, ,,Վայ, քեզ հայ ասողին…. անկասկած, այս կինն իրեն «տաղանդավոր բանաստեղծուհի» է համարում…ձյուն գա մեր գլխին, եթե այսօրվա հայ գրական աշխարհում էլի սրա նման «գրողիկներ կամ բանաստեղծիկներ» կան…։
Ոչ միայն կան այլ նմաններն են այսօր որոշ շրջանակներում տոն տվողները, նմանների այլասեռված գաղափարներն են որդիներին մղում բռնաբարելու իրենց մայրերին, կամ՝ զարմիկներին՝ բռնաբարելու իրենց զարմուհիներին, որովհետև առաջ արվեստը ծառայում էր մարդու մեջ մարդուն ձևավորելու, այսօրվաների գործերը կարծեք ճիշտ հակառակ ուղղությամբ են լծված, նմանատիպ աստեռոյիդներին աստղ հայտարարելու և չնայած ժողովրդի մէջ շատ շատերը ալերգիկ են նմաններից, սակայն, չգիտես ինչու, նրանք դարձել են մեր օրերի բրեժնևները, որը ալիքը թեքում ես տեսնում ես նրանց դատարկաբանությունները և սին մտածուներն ու գաղափարները, որոնք մատուցվում են կամ բոռալ ճռալով կամ դիմացինի տրամաբանական մտածումը շեղելով, կամ շատ լուրջ հայացքով ինչ որ անկապություն ասելով։ Եվ այս բոլորից հետո մենք պահանջում ենք, որ աշխարհը մեզ կարևորություն տա։ Դուք տեսել էք երբևէ մի թափառաշրջիկի-բոմժի, որին մարդիկ արժեք տան, երբեք, ուրեմն իմացեք որ մեզ ուզում են այդ վիճակի բերել, եթե մենք պատրաստ ենք գնալու այդտեղ, ուրեմն որևէ մեկից արժևորում չսպասենք։
Արթնացե՛ք և մտածե՛ք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել