Gazeta.am-ը գրում է․
Եռյակի հայտարարության, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Ռազմավարական զարգացման ինստիտուտի և «Եվրազիա Գրուպ»-ի միջև ստորագրված պայմանագրի և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ռազմավարական զարգացման ինստիտուտի և«Եվրազիա» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի հետ:
-Պարոն Նիկողոսյան այս տարվա հոկտեմբերի 10-ինստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանպայմանագիրը: Ձեր կարծիքն այս անդամակցությանմասին:
-Ես այն մարդկանցից եմ, ով դեռևս հինգ տարի առաջ արտահայտել է իր կարծիքն այս հարցի մասին: Վստահ եմ , որ Հայաստանը կատարեց ճիշտ ընտրություն:
-Դուք մշտապես աջակցել եք Հայաստանին՝ ԵՏՄ-ին անդամակցելու գորրծընթացին: Դուքփաստորեն այս հարցում ավելի հեռատես գտնվեցիք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս միությունից:
-Հայաստանում բոլոր բնագավառներում պետք է տեղի ունենա համատեղ ինտեգրացիոն գործընթացների նոր փուլ, այսինքն Հայաստանի ամբողջ տարածքով մեկ պետք է սկսվեն համապատասխան դասընթացներ, որոնք կօգնեն Հայաստանին դառնալ ԵՏՄ լիարժեք անդամ. քանի որ հասարակության լայն շերտերում կա տեղեկացվածության պակաս: Շատ մեծ խնդիրներ կան արտահանումների, ներմուծումների, մեծ ձեռնարկությունների ստեղծման գործում: Մինչև 2014 թվականի ավարտը «Росселнадзор»-ի և «Ростехнадзор»-ի բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստան հրավիրել, որպեսզի մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ տարվեն 2015 թվականից Հայաստանից իրականացվող արտահանումների վերաբերյալ: Հայ գործարարն ունի բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռևս չկան:
-Հոկտեմբերի 24-ին Եռյակի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ընդդիմությունըհայտարարեց, որ իրենք դեմ չեն Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացին: Խոսվեց նաևշտաբեր ստեղծելու մասին: Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ դրանք կնպաստեն ինտեգրացիոնգործընթացին:
-Իմ կարծիքով, Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում և գյուղերում պետք է ստեղծվեն շտաբեր, որոնք կտեղեկացնեն Եվրասիական ընտանիքի գործունեության մասին: Դրանք պետք է գործեն ոչ միայն ժոովրդի շրջանում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար, այլև՝ Հայաստանի ազգաբնակչությանն աշխատատեղերով ապահովելու, ներդրումներ և արտահանումներ կազմակերպելու: Մեր ժողովուրդն աշխատող, ստեղծագործ ժողովուրդ է: Նրանց ուղղակի պետք է աշխատանք և աշխատատեղ: Այդ շտաբները պետք է ստեղծվեն ոչ թե հեղաշրջում, իշխանափոխություն իրականացնելու, ինչպես նաև հայ մարդուն ծանր վիճակից դուս բերելու համար: Շտաբների միջոցով հասարակությունը տեղեկանալու է ԵՏՄ-ի կողմից առաջարկվողծրագրերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



