1in.am-ը գրում է․
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունների 5-րդ դատարանը որոշել է վերսկսել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:
Ինչպես հայտնում է Sabah թերթը, դատարանը հաշվի է առել Վճռաբեկ դատարանի որոշման տեքստը՝ որոշելով նոր դատավարություն սկսել Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվողների և դատապարտվածների նկատմամբ:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Նախկինում դա չի եղել, և մեղադրյալների պատժամիջոցները մեղմ են եղել:
Բացի դրանից՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը մի քան օր առաջ դրական որոշում է ընդունել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: Նրանց թվում է նաև Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը:



