Տպավորություն է ստեղծվում, թե կոնգրեսական տեքստարտադրողներն անցել են գործավարձային վարձատրության, ընդ որում կրկնակի կամ եռակի տարիֆով: Լավ է, չէ՞, երբ օլիգարխ հովանավոր ունես:

Հասկացանք տղերք, արդարանալու խնդիր ունեք: Համարեք՝ լուծել եք այդ խնդիրը կամ մի համարեք` ձեր գործն է` դուք, ձեր նախկին ու ներկա համակիրները: Բայց հուսանք՝ չեք սպասում, թե մարդիկ, բան ու գործ թողած, պետք է ձեր սուր մտքի բոլոր գոհարներին պատասխանեն: Ըմբռնումով մոտեցեք` ախր մենք դրա համար չենք վարձատրվում:

Բայց շատ չտխրեք, մի քիչ համբերեք, մի քանի օրից մի բան կմտածենք, ձեզ նոր նյութ կտանք` բուռն գործունեության նոր ճակատ կբացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել