Մի քանի օր արաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը իր կարևորությամբ ավելի մեծ է, քան Ուկրաինաի կոնֆլիկտը, բայց մեր լրատվական աղբյուրները գրեթե չանդրադարձան դրան:
ԱՄՆ ն և Անգլիան հեռանում էն Աֆղանստանից: Հիմա հասկանանք դրա պատճառը և գեոքաղաքական հետևանքները:
Արաբական գարուն
Զբիգնև Բժեզինսկին տարիներ առաջ ասել էր, որ Մերձավոր Արևելքում ամենահզոր դաշինքը պետք է լինի ԱՄՆ+ռադիկալ իսլամիստներ, այսինքն՝ ԱՄՆ+ԱԼ Քաիդա, այսինքն՝ ԱՄՆ+Մուսլուման եղբայրներ…..
Թունիս, Ալժիր, Հորդանան, Եմեն, Եգիպտոս, Մավրտանիա, Մարոկո, Հարավաին Սահարա, Լիբանան, Օման, Սուդան, Ջիբութի, Սոմալի, Սիրիա, Բահրեյն, Քուվեյթ, Բուրկինա Ֆասո, Իրաք, Լիբիա: Ահա պետությունների ցուցակ, որտեղ արաբական գարնան հետևանքով զարգացվել է ռադիկալ իսլամիզմը և հիմնականում իշխանության են նշանակել Մուսուլման Եղբայրներին, այսինքն՝ հենց ռադիկալ իսլամիստներին։ Դա նշանակում է, որ դրված է հիմք, որի վրա «կարա» ստեղծվի թեկուզ ժամանակավորապես Մեծ Իսլամական Խալիֆաթ պետությունը, մինչ վերջերս դրան ասում էին ԻԼԻՊ, հիմա՝ Իսլամական Պետություն (ԻՊ) :
Սաուդյան Արաբիայի և Քաթարի ստեղծած, հովանավորած Թալիբանի շարժումը 80- ականներին, որն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ Աֆղանստանում, իր չափերով փոքր էր, ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո այն շարժումը չվերացավ, պարզապես սկսեցին այն մեծացնել, որի հիման վրա ստեղծվեց Ալ Քաիդան, որը գլխավորեց ազգությամբ արաբ, և սկսվեց տարածվել ամբողջ արաբական աշխարհով, և դրա հիման վրա այժմ ստեղծվում է Իսլամական Պետությունը:
Զորքերի դուրս բերումն Աֆղանստանից
Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդ մասը ռադիկալ իսլամիստ է, այնտեղ իշխանությունը Մուսուլման եղբայրների ձեռքում է, և ԱՄՆ զորքերի դուրս բերումից հետո նրանք կստեղծեն շարժումը, որն ուղղված կլինի Թուրքմենիաի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղստանի և ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի մուսուլմանների, այսինքն՝ Իսլամական Պետության կողմնակիցների (իսկ նրանց քանակը ահռելի է) համախմբմանը: Աֆղանստանը այդ բոլոր պետությունների հետ ունի սահման՝ բացառությամբ Ղրղզստանի: Զորքերի դուրսբերումը նաև կմեծացնի տարածաշրջանում Հերոինի տարածմանը ընդհուպ մինչև Ռուսաստան, քանի որ աշխարհի Հերոինի 90 %-ն արտադրվում է Աֆղանստանում: Աֆղանստանը սահմանակից է նաև Պակիստանին, որի իշխանություններն արդեն քանի տարի է՝ հայտարարում են, որ պետք է ստեղծել Մեծ Իսլամական Խալիֆաթ պետությունը, որը հիմա կոչվում է Իսլամական Պետություն:
Իսկ հիմա հերթականությամբ
Թուրքմենստան
Արդեն քանի ամիս է՝ Աֆղանստանի և Թուրքմենստանի սահմանին զինված բախումներ են իրականանում, ու ասեմ, որ Թուրքմենստանի սահմանապահները չեն հաղթում, պարտվում են և գնալով սկսում են զիջել դիրքերը, իսկ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո այդ բախումները տեղի կունենան էլ ավելի մեծ մաշտաբով, քանի որ, ինչպես նշվեց, ահռելի բանակ է ձևավորվում արդեն Աֆղանստանում Իսլամական շարժման համար: Գեոքաղաքական տեսանկյունից Թուրքմենիան խանգարում է Քաթարին և ԱՄՆ-ին, քանի որ Թուրքմենիայից Չինաստան գազամուխ պետք է կառուցվի, ԱՄՆ-ին դա ձեռնտու չէ գեոտնտեսական առումով, իսկ Քաթարին այն բանի համար, որ եթե Թուրքմենիան դեստաբիլիզանա, և արաբական գարուն տեղի ունենա, նրանք կկարողանան իրենց գազը տանել Եվրոպա (այստեղ նաև Եվրոպաի շահն է և գազպրոմի մահը Եվրոպայում, ինչը կխփի ռուսական տնտեսությանը, հիշեցման կարգով ասեմ, որ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն արտահայտվել են այն մասին, որ եվրոպական շուկան կարելի է համարել մահացած):
Տաջիկստան
Տաջիկստանում արդեն քանի տարի է Քաթարի հովանավորությամբ ձևավորվում են լոկալ իսլամական շարժումներ, ահաբեկչական գործնթացներ, իսկ Քաթարի ներդրողները շատ լավ հարաբերությունների մեջ են Տաջիկստանի իշխանության հետ, պետություն, որտեղ կատաստրոֆիկ աստիճանի կոռուպցիա է, որտեղ վերջին տարիներում զարգացվել է Ռադիկալ Իսլամիզմը: Տաջիկստանում ամենահեշտն է լինելու կազմակերպել Իսլամական շարժումը և միանալ Իսլամական պետությանը, իհարկե ոչ բոլորը, բայց դե կա արդեն քանակ, որը ի վիճակի կլինի Տաջիկստանն ապակայունացնել ծայրահեղ աստիճանի:
Ղրղզստան
2011 թվականին Ղրղզստանում բացվել է Սաուդյան Արաբիաի դեսպանատուն, 2012-ին՝ Քաթարի դեսպանատուն, 2014-ին Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ տարածաշրջանում ամենամեծ դեսպանատներից մեկը պետք է լինի Ղրղզստանում, և սկսում է շինարարությունը, իսկ դա նշանակում է, որ Սաուդիստները մեծ պլաներ ունեն այդ տարածաշրջանում: Իրականում Ղրղզստանը կենտրոնական Ասիաի ամենակարևոր կետն է, քանի որ նա է հանդիսանում ռադիկալ իսլամիստների կապող օղակը, քարտեզի վրա պարզ երևում է: Ղրղզստանում դեռ շարունակվում են ահաբեկչական գործողությունները, ընդ որում՝ նրա 2 կողմում էլ պայքարում են ռադիկալ իսլամիստները, մի մասը՝ Չինաստանում, մյուս մասը՝ Ուզբեկստանում:
Ուզբեկստան
Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանին կա մի շրջան ուզբեկական, որը կոչվում է «Ֆերգանա» ու արդեն քանի տարի է՝ այնտեղ բախումները չեն ավարտվում, չեն ավարտվում ահաբեկչական գործողությունները, և այդ ամենը հովանավորվում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից (հովանավորում էին ժամանակին, իսկ հիմա մեծացող սերունդն այդ գաղափարախոսությամբ է մեծանում) :
ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջան
Երբեմն անվանում են Չինական Կովկաս՝ այնտեղ առկա ահռելի քանակի մուսուլմանների և անվերջ, չավարտվող ահաբեկչական գործողությունների համար: Զբաղեցնում է Չինաստանի 1/6 մասը, ունի մայրաքաղաք և կառավարվում է և՛ Պեկինից, և՛ ներսից: Հայտնի է ծայրահեղականներով և ահաբեկչություններով, որը նաև ունի ստրատեգիկ կարևոր կետ: Ռուսական «Сила Сибири» կառուցվող նաֆթամուղն անցնելու է ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի միջով, և ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան անելու են ամեն հնարավորը, որ դա տեղի չունենա:
Քաշմիր
Սառած խնդիր, որը կարա պայթի ցանկացած պահին: Քաշմիրում բնակվում են մեծամասամբ մուսուլմաններ, որոնք ներգաղթել են Պակիստանից, Քաշմիրի մի մասը Չինաստանի տիրապետության տակ է, մի մասը Հնդկաստանի, մի մասն էլ Պակիստանի, Քաշմիրն ունի սահման ՉԺՀ-ի Սինցզան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ, որը թույլ է տալիս գրոհայինների ազատ տեղաշարժը:
Թուրքիա
Թուրքիայի շահը կայանում է նրանում, որ
1. Հիմա Թուրքիան 10 $ բարելի համար նավթ է գնում սև շուկայում Իսլամական Պետությունից և ամեն օր մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամուտ է ունենում։
2. Հույս ունի Սիրիայի ջաղջախման ընթացքում ազատվել քրդերից, այսինքն՝ ակնկալում է մոտ 20 միլիոն քրդի մահ Սիրիայում ու Իրաքում՝ դրանով փակելով Քրդերի հարցը:
3. Դառնալով նավթի և գազի տրանզիտի պետություն՝ կստանա անհամեմատ մատչելի գնով նավթ և գազ։
Վերջաբան
Սիրիայի հարցը կայանում է հետևյալում.
Եթե հաղթի Բաշար Ասադը (ինչն անհնար է), ապա ռուսական գազը Պարսկաստանից կմտնի Պարսից ծոց, եթե պարտվի Ասադը, Քաթարի գազը Սիրիայով, Թուրքիայով կգնա Եվրոպա, ինչպես նաև Սաուդյան Արաբիաի նավթը:
ԱՄՆ-ի շահը
ԱՄՆ-ի շահը կայանում է նրանում, որ, տարածաշրջանում ապակայունություն ստեղծելով, թույլ չտա ռուսական նավթամուղի կառուցումը դեպի Չինաստան, պայմանավորվելով Իրանի հետ (լիակատար բլոկադայի մեջ Իրանին ուրիշ ոչինչ չի մնում)՝ նա կփակի Իրանից Չինաստան ընթացող նավթի ուղին և Չինաստանի տնտեսությունը անկում կունենա, քանի որ առանց նավթի անհնար է ունենալ գերհզոր տնտեսություն:
Հ.Գ . Քարտեզը մի քիչ գեշ ա ստացվել :



