1.«Ընդիմափոխություն» տերմինի հեղինակ Հայազնի վարչության անդամ Արմեն Աղայանը վերջին անգամ օգտագործել է այն ասուլիսի ժամանակ 18.10.2014թ. 
Անկասկած, Հայազնը դեռ այդքան ուժ և հզորություն չի ներկայացնում, որ խանգարի «հզոր համաժողովդրական շարժմանը», և ԼՏՊ-ի կողմից ցուցաբերած նման պատիվը «մարգինալներին» այլ հաշվարկներ ունի.

ա)«Ով մեզ հետ չի, մեր դեմ է» կարգախոսով արագացնել քաղաքական դաշտի վերադասավորումը, բարձրացնել առճակատման աստիճանը՝ դնելով մարդկանց այլընտրանքի առաջ. կամ եռյակ, կամ Սերժ Սարգսյան, երրորդը պիտի չմնա:

բ) Սադրել կոշտ հակազդեցություն Հայաստանակենտրոնության դիրքերից, ներկայացնել այն որպես հակառուսկանություն՝ նկատի ունենալով նաև իշխանական արևմտամետների անկասկած հակազդեցությունը, և ներկայացնել այդ հակառուսականությունը Մոսկվային՝ որպես իշխանական հակառուսականության ապացույց:
Եթե չկա հակառուսականություն, ապա ռուսներին պաշտպանելու ուժի կարիքը չկա:
Ուստի եթե չկա հակառուսականություն, ապա այն պետք է ստեղծել և կապել իշխանության հետ:

գ) Հարձակումը եռյակի դեմ առաջացնելու է հակազդեցություն ԲՀԿ-ի կողմից: Շիկացած մտնոլորտում Գ.Ծառուկյանի ետ նահանջի և իշխանության հետ հնարավոր երկխոսության հնարավորությունները պիտի փակվեն: Գ.Ծառուկյանին մտցնում է «թասիբի ընկնելու» տղայական թակարդի մեջ՝ հայտարարելով նրան անհաշտ ընդդիմություն: Նպատակն է, որ այդ տրոյան տիտղոսից առանց դեմքի լիակատար կորստի Գ.Ծառուկյանն այլևս չկարողանա դուրս գալ:

դ) Մեսիջ Ռ.Քոչարյանին լիդերության խնդրի որոշվածության մասին, քանզի եռյակի լիդերության հարցը բարձրացնող այլ ուժ գոյություն չունի:
Գ.Ծառուկյանի հնարավոր ոչնչացումը խախտելու է ներ-էլիտային և ներիշխանական բալանսը և նյութական բազան՝ ստիպելով Ռ.Քոչարյանին գործել՝ դիրքերը պահպանելու համար, քանի որ առանց Գ.Ծառուկյանի հետո հոշոտելու են նաև Ռ.Քոչարյանին: Իրավիճակի սրացումը փաստի առաջ է կանգնեցնելու Ռ.Քոչարյանին:
Ռ.Քոչարյանը պիտի որոշի իր անելիքները՝ առանց լիդերության հարցը բարձրացնելու:

2. «Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արևմուտքն ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը»: 
Իհարկե, տարօրինակ չէ, բայց փաստվում է, որ Ս.Սարսգյանի ԵՏՄ միանալը մարսվել է, ուստի պատիժ Արևմուտքից չի լինելու, մնում է Մոսկվայի բարի կամքը:
Ռեվերանսներ Մոկվային:
Նախապես պատասխան հաջորդիվ ելույթ ունեցող Ր.Հովհաննիսյանին:

3. Քառյակը, որոշումներ կայացնելու տեսակետից մնալու է քառյակ: Նոր հնարավոր անդամները ձայն չեն ունենալու. կամ ենթարկվում եք, կամ գնում: 
Չհայտարարված մաթեմաթիկա. ՀԺԿ+ՀԱԿ=2+ԲՀԿ=3:

Անեկդոտափոխությունը.
-А в городе Сочи длинные ночи!
-Կորուստներ լինելու են, էլ չգաք՝ դժգոհեք, նվնվաք:
-Իշխանության հարցերը լուծելուց հետո գլուխներտ ջարդելու ենք: Խելո՛ք մնացեք: Կամ եկեք, միացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել