Երբ տաքության մեջ եմ ու օրգանիզմս թույլ է, կարդում եմ օրենսդրական դաշտի շեդևրեները, որ մի քիչ ցրվեմ: Այսօր հերթը հասել էր «Վերահսկիչ պալատի մասին» տավտալոգիային: Այո, այո մաքուր տավտալոգիա, սահմանումների մեծամասնությունը ինքնասահմանում է: Իսկ օրենքը կարճ կարելի է ձևակերպել, օրենք՝ գործ տվողի մասին: Օրենքի միակ առաքելությունը կարելի է բնութագրել կաշառք վերցնելը, ուրիշ նպատակ դժվար է այստեղ գտնել: «Կմտնեմ, կեղտ կբռնեմ՝ գործ տալու իրավունքով»: Կարող եմ ենթադրել, որ ում մասին վատ բան հաշվետվությունում չեն գրել, ուրեմն կաշառք են վերցրել: Իսկ եթե գրել են, բայց դատախազություն չեն դիմել, ուրեմն քիչ են կաշառք վերցրել: Օրենքը ՎՊ-ին տալիս է անսահման իրավունքներ, բայց չի նշում ոչ ՎՊ-ի առաքելությունը, ոչ այն նպատակները, որոնց ուղղված է նրա գործունեությունը: Ավելին, ով որ հետևել է նրա հաշվետվություններին գիտի, որ դրանք անիմաստ հաշվետվություններ են, ոչ մի հետևանք չեն թողնում: ՎՊ-ն ոնց որ լինի մի մակաբույծ կառույց, որն օգտվում է անսահման իրավունքներով, ու զրոյական օգուտ է տալիս: Տեսնես ՎՊ-ն ինքն իր արդյունավետությունը ստուգելու իրավասություն ունի՞, ես դա գնահատում եմ «0»: Իսկ ավելի զզվելին նա է, որ այս օրենքը մեկ մարդ գրել է ինքն իր համար, ու այժմ, օրինական կերպով վայելում է սրա «բարիքերը»: Ընդհանրապես, նման գործունեությունը, երբ մարդը ծառայեցնում է պետությունը իր շահերին, կոչվում է կոռուպցիա: Զուտ այս օրենքը գրելու ու առաջ բրդելու համար մարդուն դատ պետք է հասնի: Օրենքից հատվածներ.
- Վերահսկիչ պալատի կառավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով /ոչ մի տեղ սահմանված չէ այս սկզբունքը, իսկ սովետի կառավարման մասնագետները գիտեն, որ այս սկզբունքը նշանակում է՝ ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Սա խնդալու չէր լինի, եթե համարյա բոլոր կառավարման իրավունքները ՎՊ-ի նախագահին չլիներ վերապահված/
- արտաքին պետական վերահuկողություն (վերահuկողություն)` գործընթաց, որն ուղղված է Հայաuտանի
Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքով վերահuկիչ պալատին վերապահված վերահuկողական լիազորությունների կատարմանը. /ամենակարևոր սահմանումը տրված է դասական տավտալոգիայով/
- արդյունավետության (կատարողական) վերահuկողություն` վերահuկիչ պալատի կողմից իրականացվող վերահuկողության տեuակ, որի միջոցով որոշվում է բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային uեփականության oգտագործման, ինչպեu նաեւ առաջադրված նպատակին հաuնելու արդյունավետությունը.
/շարունակում ենք տավտալոգիան, ի՞նչ է արդյունավետությունը, ճիշտ եք, արդյունավետությունը դա արդյունավետությունն է/
-Վերահuկիչ պալատը վերահuկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահuկիչ պալատի խորհրդի որոշմամբ կարող է ուղարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կաuկածներ քրեաիրավական μնույթի խախտումների վերաբերյալ:
/կարող է և չուղարկել, սա միայն գործ տվողի հոգեբանությանը համահունչ կետ է, վախացնելու ձև/
- Վերահuկիչ պալատն իրավունք ունի ընդունելու ներքին (լոկալ) եւ անհատական իրավական ակտեր, որոնք չեն կարող հակաuել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը: /սա պետք է մտնի աբսուրդոպեդիայի հոդվածներում: Մնում էր գրեին, որ աշխատողներն իրավունք ունեն շնչել/
-Վերահuկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը: /Պետական շա՞հը, իսկ ի՞նչ է սա, պոպուլիզմի ու լիրիկայի դաշտում սա հասկանում եմ, բայց օրենսդրական դաշտում, կներեք, միգուցե սահմանե՞ք: Իմ համար պետական շահը ՎՊ-ի նոր օրենքն է, ու այսօրվա մակաբույծ կառույցից օր առաջ ազատվելը՝ իր ղեկավարով հանդերձ/



