Այսօր Ուկրաինայում անցկացվում էին արտահերթ ընտրություններ Գերագույն Ռադա (Պարլամենտ)... Կիևի ժամանակով ժամը 20.00 փակվեցին բոլոր ընտրատեղամասերը... Չնայած նրան, որ ոչ բոլոր ընտրատեղամասերն էին բացվել (փակ էին Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընտրատեղամասերից շատերը), միջազգային դիտորդներն արդեն ճանաչել են ընտրությունները...
Քիչ առաջ հրապարակվեցին «Համազգային EXIT POLL-2014»-ի արդյունքները.
1.Պ.Պորոշենկոյի Բլոկ-23%, ղեկավար՝ Պ.Պորոշենկո
2.«Ազգային Ճակատ»-21,3%, ղեկավար՝ Ա.Յացենյուկ
3.«Սամոպոմոշչ» միություն-13,2%, ղեկավար՝ Լվովի քաղաքապետ Ա.Սադովի
4.«Ընդդիմադիր Բլոկ»- 7,6%, ղեկավար՝ Յ.Բոյկո
5. Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ Կուսակցությունը-6,4%, ղեկավար՝ Օ.Լյաշկո
6.«Սվոբոդա» ՀՄ-6,1%, ղեկավար՝ Օ.Տյագնիբոկ
7.«Բատկիվշչինա» ՀՄ-5,6%, ղեկավար՝ Յ.Տիմոշենկո
8.«Քաղաքացիական Դիրքորոշում» կուսակցություն-3,5%, ղեկավար՝ Ա.Գրիցենկո
9.Ուկրաինայի Կոմկուս-2,9%, ղեկավար՝ Պ.Սիմոնենկո
Եթե EXIT POLL-ի արդյունքները համապատասխանեն վերջնական արդյունքներին, ապա կարելի է ասել, որ ազգայնական «Արևմտյան Ուկրաինան» հաղթեց...
Հ.Գ. Ցավոք սրտի, Ռադա անցավ իր հակահայկական հայտարարություններով հայտնի Օլեգ Տյագնիբոկը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել