Մենք, երբ մեզ հայելու մեջ նայում ենք, տեսնում ենք, այն, ինչ որ ցանկանում ենք տեսնել… Շատերն իրենք իրենց գիտակցականը հիմնում են իրենց ֆինանսական կարողությունների վրա։ Օրինակ, մարդս որ եվրոպական ավտո է քշում կամ եվրոպական ֆիրմա հագուստ է հագնում, սխալմամբ կարծում է, թե ինքը եվրոպացի է… Երբ այդ եվրոպական հագուստով ու ավտոյով մարդն իր բերանը բացում է խոսելու, նոր հասկանում ես նրա աֆրիկացու մակարդակի, էլ չասեմ ասիացու մակարդակը, անգիտակից, չզարգացած, չկրթված, անքաղաքավարի մարդ է։
Ու այս մարդը, որ եվրոպական հագուստ է հագել ու եվրոպական ավտո է քշում, կարծում եք, թե Եվրոպա կձգտի՞… Ոչ, նա կձգտի Ասիա, Ռուսաստան ու այն երկրները, որոնց մշակութային արժեքները մոտ են իր արժեքներին… Կոռուպցիա, կռիշա, խնամի ու բարեկամի արժեհամակարգ…
Եվրոպական քաղաքակրթության հասնելու համար պետք է նախ գիտակցաբար, կրթությամբ ու ներքուստ զգանք ու ապրենք այդ արժեհամակարգով, որից հետո կկարողանանք մենք մեզ հանգիստ զգալ Եվրոմիությունում… Անշուշտ, խոսում ենք, ոչ թե բացառությունների մասին, այլ ընդհանուրի մասին, մասսաների մասին ու հասարակության…
Նախ աշխատենք մեր գիտակցականի վրա, որպիսզի կրթվենք, դառնանք Եվրոպայի քաղաքակրթության մակարդակի, Հայոց Պատմությունը մաքրենք բոլոր անազնվություններից, աղավաղումներից ու կրթենք մեր երեխաներին, երիտասարդությանը եվրոպական կրթական մակարդակով, կենցաղը հասցնենք եվրոպական մակարդակի, ու հետո Եվրոպային միանալը շատ ավելի հեշտ կլինի…
Նորից, եվրոպական հագուստ հագնելով կամ եվրոպական ավտո քշելով՝ չի նշանակում, որ եվրոպացի ես…