TAraratnews.am-ը գրում է․

Իրաքյան հատուկ ծառայությունների ստորաբաժանումները Բաղդադի միջազգային օդանավակայանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ար Ռուֆուշ բնակավայրում «Իսլամական պետություն» խմբավորման 20 գրոհայինի են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով Իրաքի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաադ Մաանին:

«Գրոհային գործողության ընթացքում Իրաքի բանակի 60-րդ բրիգադի մարտիկները չեզոքացրել են 20 գրոհայինի, ոչնչացվել է նաև 4 մարտական մեքենա՝ զինված գնդացիրներով», – ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել