Panorama.am-ը գրում է․
Հարգելի, սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,
Շնորհակալ եմ այս վերաբերմունքի, ջերմության, ընդունելության, վստահության համար: Շատ զգացված եմ և այսօր որ մեր կոչով տասնյակ հազարավոր այսօր ժողովուրդը այստեղ է և հարյուր հազարավոր հեռուստացույցով են նայում՝ լսելու մեզ, թե մենք ինչ ենք ասելու, ինչ ենք անելու: Ամենակարևորը ես ձեզ ուզում եմ ասել, որ ես գիտեմ ձեր դարդնուցավը, ձեր խնդիրը, պրոբլեմները և ամենակարևորը գիտեմ դրանց լուծման ձևը:
Ես ձեզնից մեկն եմ ոչ թե խոսքերով, այլ իրական կյանքով, որ ամեն օր շփվում եմ, տեսնում եմ, լսում եմ և միշտ ձեռքս պուլսի վրա է, երկրի վիճակը տնտեսությունը ժողովրդի կարգավիճակը ապրելակերպը: Ես խոսում եմ ի սրտե, դուք գիտեք, որ 2009 թվականից հետո, որ միջազգային, համաշխարհային ճգնաժամը սկսեց, Ծառուկյանը ասում էր, որ, անպայման, հարկավոր է թեթևացում, օգնություն միջամտում, բայց ասում էին որոշ մարդիկ լուրջ դեմքերով՝ Ծառուկյանը չի տիրապետում, բայց այսօր արդյունքը եղավ այն, որ 2009 թվականից մինչև 2014 թվականը 15 հազարից ավել կառույցներ, հիմնարկներ, կրպակներ փակվել են. փակվել են մարդիկ մնացել են անգործ միլիոնավոր մարդիկ անաշխատանք են մնացել, որ այսօր անգործության թիվը հասել է 43 տոկոսի, արտագաղթը, որ ամեն ինչ մենք տիրապետում ենք, մենք գիտենք: Այո, ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցեն, օգնեն, հնարավորություն տան, պայման ստեղծեն, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն, չփակվեն: Եվ մինչև այսօր փակվում են այդ կրպակները, այդ գործարանները, իսկ այսօր ժողովրդի վիճակը ծանրագույն է, և այսօր հիմնական այստեղ կանգնածները, ես գիտեմ, որ ժողովրդի 90-95 տոկոսը բանկի տոկոսների տակ է, ճիշտ եմ թե՞, ո՞չ:
Այսօր հարցը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է լուծվի, պայման, հնարավորություն պետք է լուծվի, որ մարդը այսօր երեխան մրսում է, գազը տունը ոչ թե գազ չմիացնի, որ փող չունի, թուղթ է վառում, կամ սպասում է, որ մյուս օր առավոտյան գնա խանութից հաց գնի, որ մի օրվա հաց լինի, էժան գնով վերցնի: Մենք սա պետք է կարգավորենք, ամոթ է մեզ, մեր հիմնական ստեղծած այդ կարգավիճակին, որ կարողանա աշխատող ժողովուրդը, ստեղծող ժողովուրդը աշխատի, ստեղծի, իր ընտանիքը պահի: Հիմնական իմ տեսակետը ու մոտեցումը սա է, իսկ այսօր ամենակարևորը Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել: Ծառուկյանը մինչև վերջ իր գործը առաջ է տարել:
Սիրելի՛ ժողովուրդ,
Ես այսօր այստեղ եմ, ճիշտ է արդեն մոտ 8-10 տարի է անընդհատ ասում են՝ Ծառուկյանը չի անի, Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանի ինչի՞ն պետք է, այո, իրենք ճիշտ են ասում՝ Ծառուկյանի ի՞նչն է պետք գլուխը ցավի տակ դնելու, բայց պետք է մեկը լինի ոչ թե իր մասին մտածի ժողովրդի մասին, ազգի, պետության ժողովրդի, որովհետև միայն մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինենք: Եվ այսօր ես նորից եմ ասում՝ չկա մի բան, որ Ծառուկյանը ասած լինի, չանի: Չկա այդպիսի բան ոչ մեկը չի կարող ասել՝ ինչ-որ խոսք եմ տվել, ժամանակից շուտ արել եմ, կան մարդիկ, տարածում են, 8 տարի տարածում են՝ Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը, հեսա կասի, վաղը կասի, 10 օր հետո կասի, բայց Ծառուկյանը ինչ-որ ասել էր մինչև վերջ էլ պահեց իր խոսքը՝ հանուն հարգանքի, հանուն վստահության, հանուն ժողովրդի հավատքի, որ իմ հանդեպ պահում և պահպանում են:
Սիրելի ժողովուրդ,
Այսօր հաղթանակը մերն է, ձերն է: Ես ուզում եմ ասել՝ որոշողը ժողովուրդն է: Եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ այստեղ են, 100 հազարներ հեռուստացույց են նայում, իհարկե, կա մասսա, որը այսօր մեր կողքին չի, բայց հուսով եմ, որ վաղը կլինի, որովհետև հարցը ոչ թե Ծառուկյանինն է, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր Պետրոսյանինը, այսօր հարցը ժողովրդինն է: Այսօր ժողովուրդը ծանրագույն վիճակում է, այսօր ամսվա վերջին, մարդը մտածում է՝ պարտքը փակի, հարկը տա, տույժ-տուգանք տա և տանի բանկի տոկոսները փակի, որ սրա առաջ պետք է առնվի: Մարդկանց հնարավորություն ու պայման ստեղծվի: Բոլորն էլ ուզում են լավ ապրեն, բայց դրա համար մարդիկ պետք է միասնական լինեն, ուժը ժողովրդի մեջ է, միասնական լինելը հաջողությունը ձերն է եթե մենք այսօր այստեղ հավաքվել ենք, ինչ ասել ենք, միշտ մեր գործին տեր ենք եղել այսօր ձեր կողքին ենք՝ հիմնական խնդիրները կարգավորելու, պայման, հնարավորություն ստեղծելու, միավորելու, միասնական լինելու համախմբելու և իրականացնելու, հաջողությունը ու հաղթանակը միայն դրա մեջ է, սիրելի ժողովուրդ: Երբ, որ դուք միասնական, մի մարդու պես հանուն երկրի, հանուն ժողովրդի, ձեր ապագայի, ձեր երեխայի իրար կողքի եղաք, ուրեմն անմիջապես ինչ քայլ կատարել ենք դա անմիջապես լուծելի է: Եթե տեսնում եք, մի քանի օր փոքր ու միջին բիզնեսի գործարարները համախմբելով ինչ հարց բարձրացնում են, հարցը լուծում է ունենում, հետաձգվում է, ամսի տասին համապատասխան դուք այստեղ էիք սահմանադրական փոփոխումները հետաձգվեց, իսկ ազգովի կանգնելը, ուրեմն բոլոր հարցերը, ժողովրդի թելադրանքը իրականություն է դառնալու:
Նորից եմ ասում՝ ուժը ժողովրդի մեջ է, ոչ մեկը չի համարձակվի ժողովրդին կպնել, ժողովրդին նեղացնել: Մենք ոչ մի անօրինական բան չենք անում, մենք անում ենք այն, ինչ-որ օրենքի սահմանում է, մարդու իրավունքների մեջ է: Եվ մի բան էլ ուզում եմ ձեզ ասել, որ ամենակարևորը մենք պետք է միասնական լինենք, հիմնական եռյակի ընդհանուր որոշման ինչ-որ հարց բարձրացնենք, մենք այնպես պետք է գործենք: Պետք է անհատական գործողություններ չլինեն: Ամենակարևորը, շտապելը հաջողության չի բերի, ինձ ճիշտ հասկացեք, մենք գործը սկսել ենք պետք է ավարտենք: Ավարտենք, այն խնդիրները լուծենք, որի անհրաժեշտությունն այսօր կա:
Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ՝ մինչև վերջ, մինչև մեր խնդիրների լուծումը: Եվ այսօր ես ուզում եմ մի քանի դրույթներ կարդալ ձեր համար, այն հեռուստադիտողների համար, որոնք անհամբեր այսօր սպասում են, միլիոնավոր հայորդիների համար, որոնք արտագաղթել են՝ Հայաստանը, իրենց ընտանիքը, բալիկներին թողնելով գումար վաստակելու համար դրսում են: Բայց նա օր ու ժամ սպասում են՝ երբ լինի պահը, որ նրանք անմիջապես հնարավորություն ու պայման լինի, որ հետ վերադառնան իրենց հայրենիքը, իրենց բալիկների, իրենց ծնողների մոտ: Եվ մեր ամբողջ սփյուռքահայության համար, որոնք ամենահայրենասեր մարդիկ՝ կարոտով, հույսով միշտ կողմնակից են Հայաստանի հզորացումը, ժողովրդի բարեկեցությանը: Ես հիմա ուզում եմ ընթերցել այդ դրույթներից մի քանիսը:
Սիրելի հայրենակիցներ,
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:
Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհն էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականություն: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականությունում: Ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքականության ոլորտում:
Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով:
Դուք համաձա՞յն եք իշխանության այդ քայլերին:
Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի: Մենք` երեք քաղաքական ուժերս, գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել են: Ես, որպես ԲՀԿ նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը: Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



