Lragir.am-ը գրում է․
Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շատ լուրջ է այս հրապարակը և միացյալ:
“Դուք որոշեք՝ այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը”,- հայտարարեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ուզում է բաց ու անկեղծ ասել հետևյալը՝ կուսակցություններից բարձր կա մի բարձր դրոշ, որը մեզ այսօր միացնում է, դա Հայաստանն է: “Դուք ամեն մեկդ մի պայքար, կռվան, մի զենք և սահմանադրական ուժ: Ով այսօր հավաքվել է, պետք է պատարստ լինի կյանքի պայքարի, մահվան և նորից պայքարի: Դուք պատրա՞ստ եք դրան”,- հարցրեց նա: Լսելով դրական պատասխան՝ նա հայտարարեց, որ պատռում է իր երկար ճառն ու պատռեց:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց,, որ մեզ պետք է հեղափոխություն, հեղափոխություն հոգու, մտքի, ազգի, քաղաքացու և մեր ազգային ապագայի: Այդ հեղափոխությունը, նրա խոսքով, լինելու է սահմանադրական, խաղաղ, իրավական ու օրինական: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետն ինքը հարգում է, թեև որոշ հարցերում համաձայն չէ:
“Թող ոչ մեկը դիմացինի տեսակետը սահմանափակելու փորձ չկատարի, ամեն մեկս ազատ ենք, սա մեր հայրենիքն է”,- ասաց նա: Րաֆֆի Հովհյաննիսյանը նշեց, որ Ժառանգությունը դեմ է և Հայ-թուրքական արձանագրություններին, և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը: “Մենք ինքներս կողմնակից ենք եղել եվրոպական ինտեգրման, բայց հիմա ինքներս վերնայում ենք մեր մոտեցումը, որովհետև տեսնում ենք, որ այս փուչ աշխարհում ամեն մեկը հետապնդում է իր շահը: Ոչ մի տարբերություն մեզ համար: Անհրաժեշտ է, որ ինքնիշխան, ժողովրդավարական ու սահմանադրական Հայաստանն իր նոր իշխանությամբ կերտի հավասար հարաբերություններ բոլորի հետ”,- ասաց նա:
Րաֆֆի Հովաննիսյանը կոչ արեց բոլոր ուժերին միավորվել մեր երկիը փրկելու համար: Նա իշխանություններին կոչ արեց գալ քաղաքական համաձայնության երկրի փրկության համար, կիսել իշխանությունը ժողովրդի հետ, հրաժարական տան Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը և ամբողջ իշխանությունը և մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ:
Նա ազաց, որ ազատամարտիկների կողմից մի առաջարկ կա՝ այսօրվանից նստել նստացույցի: Նա ասաց, որ այդ հարցը թող քվեարկության դնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:



