GalaTV.am-ը գրում է․
«Այսօրվա դրությամբ կտրուկ մեծացել է գերտերությունների ուղղակի ու անուղղակի մասնակցությամբ նոր սուր հակամարտությունների առաջացման հավանականությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբում այսօր կայացած կոնֆերանսի ժամանակ:
«Ուկրաինան ուժերի համաշխարհային վերադասավորման վրա ազդեցություն ունեցող նման հակամարտությունների օրինակներից մեկն է, և ամենևին էլ վերջինը չէ»,- ընդգծել է նախագահը:
Պուտինի խոսքով` այժմ ռիսկի գործոն են դառնում ոչ միայն պետությունների միջև ավանդական հակասությունները, այլ նաև որոշ երկրներում ներքին անկայունությունը: Հատկապես սա վերաբերում է այն դեպքերին, երբ պետությունները գտնվում են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հատման կետում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



