168.am-ը գրում է․
«Դեպքերից առաջ չընկնենք, սպասենք և բոլորս կտեսնենք, թե ինչ է իր շուրթերից արտահայտում Գագիկ Ծառուկյանը: Ես չեմ ցանկանում վերլուծություններ անել, եռյակը, կարծես թե, անկանխատեսելի է: Միասնական հայտարարություն, չեմ սպասում, որ կարող են երեքով մի բան հայտարարել»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության՝ իր առաջադրած սահմանադրական փոփոխություններով: Վ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ հարթակում կանգնած բոլոր մարդիկ իշխանության մեջ եղել են, ուրիշ բան, որ ասեն՝ նորից ենք ուզում լինել: Նա նշեց, որ կա 17 թիվ, կա 18 թիվ: Դիտարկմանը, որ մարդիկ հեռանում են ու երկիրը դատարկվում է, Բաղդասարյանը նշեց, թե պետք է մտածել, թե ինչպես կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն: «Ընդամենը ամիսներ առաջ պատերազմի վտանգի տակ էինք, ու հիմա ներքին ուժերը մարդկանց են ոտքի հանում: Հնարավոր է, որ արտաքին ուժերի ազդեցության տակ նորից հայտնվենք պատերազմական վիճակում: Պետք է այդ խնդիրների մասին մտածել, ոչ թե ժողովրդին հանեն փողոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



