Այսօրվա հանրահավաքից հիասթափություն չի լինի. Ա.ՄանուկյանPanorama.am-ը գրում է․

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով` ժողովրդի մեջ մի շերտ անգամ չի մնացել, որ իշխանափոխություն չի ուզում: Միայն նրանք են դրան դեմ, ովքեր պաշտոն ունեն:

«Ինձ շատ խիստ է անհանգստացնում արտագաղթը, թվերը չեն պակասում, դրանք ավելանում են` վեց ամսվա ընթացքում 113 հազար է հեռացել: Տարեկան 50-60 հազար հեռանում է»,- նշեց նա` ավելացնելով, որ այս ընթացքը պետք է կանգնեցնել:

Վտանգը նրանում է, որ հայերով ուժեղացող Սփյուռքն ու հատկապես Ռուսաստանը թուլացնում է Հայաստանին, քանի որ, ըստ Ա.Մանուկյանի, էլ ավելի արագ է այդ դեպքում դատարկվում Հայաստանը. «Հենց սրանով է պայմանավորված իշխանափոխության խիստ անհրաժեշտությունն ու անհապաղ լինելը»:

Անդրադառնալով այսօրվա հանրահավաքին, Ա.Մանուկյանը նշեց, որ իրենց տեղեկություններով` այսօր հանրահավաքին մասնակցելու են լրիվ նոր շերտեր. «Մենք ոչ թե քաղաքական թելով ենք կապված, այլ փոփոխությունների անհրաժեշտությամբ: Պահանջարկը լինելու է շատ, այն լինելու է ավելի ագրեսիվ, մաքսիմալիստական ու շատ, քան կարող է լինել մեր հաշվարկները: Եթե տարիներ առաջ մենք էինք ավելի շատ ուզում իշխանափոխություն, իսկ ժողովուրդը այդ տեմպին չէր հասնում, ապա այսօր պատկերը լրիվ այլ է` ժողովուրդն ավելի շատ է այդ պահանջը ներկայացնում: Հարկավոր է ուղղակի ժողովրդի քանակը ու ճիշտ էներգիան օգտագործել արդյունավետ, որ արդյունքը լինի անցնցում»:

Շարունակելով Ա.Մանուկյանը վստահություն հայտնեց, որ այսօր հանրահավաքի վերջում կլինի հարցի պատասխանը, ու թեև նա չգիտի Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի ելույթների բովանդակությունը, բայց պայմանավորվածություն կա, որ առաջնորդները վերջում, տեսնելով մարդկանց քանակը, էներգիան` խորհրդակցելով կքննարկեն հետագա ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել