ՄԻՊ.Դեռևս այն ընկալումն է, որ հատուկ մարդկանց արժանապատվությունն է արժանի պաշտպանությանPanorama.am-ը գրում է․

«Մարդու արժանապատվություն՝ փոքր ինչ եթերային բնույթի հասկացություն է, որը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, իր մեջ կրում է որոշակի անորոշություն: Իրականում քանի որ մարդկային արժանապատվությունը լայն հասկացություն է, դժվար է հստակորեն սահմանել, թե ինչ է նշանակում կոնկրետ իրավիճակից դուրս»,- Երևանյան 19-րդ խորհրդաժողովում բացման խոսքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նշենք, որ խորհրդաժողովի թեման է «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»:

Կ. Անդրեասյանը նշեց, որ ընտրված թեման շատ կարևոր է, նաև բացառիկ բարդ, քանի որ վերաբերում է իրավունքների, մարդու իրավունքների պաշտպանության խնդրին: 

«Արժանապատավություն առնվազն նշանակում է հարգանք յուրաքանչյուր անձի ներքին արժեքի նկատմամբ, ինչից բխում է, որ անհատներին չի կարելի վերաբերել որպես ուրիշների կամքի օբյեկտների: Ցիցերոնն է սահմանել, որ բոլոր մարդիկ օժտված են արժանապատվությամբ, հետևաբար ամբողջ մարդկությունն արժանի է հանգանքի միայն իր գոյության փաստի համար»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Միաժամանակ նա ասաց, որ Հին Հռոմում բոլորը չէին այս տեսակետին, առավել տարածված տեսակետն այն էր, որ արժանապատվությունը բնավորության ձեռք բերված գիծ է, բարձր սոցիալական կամ քաղաքական կարգավիճակի ցուցանիշ, հետևաբար հռոմեական արժանապատվությունը սեփական իշխանության դրսևորում էր, խորհրդանշում էր վեհության, մեծության, քաղաքակավարության և բարոյական հատկանիշներ: Այդ հատկանիշները սովորաբար վերագրվում էր բարձր պաշտոն զբաղեցնող անձանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել