Չեմ կարողանում մտքիցս հանել Գեհենի Առաքելի «Հոկտեմբեր 27-ի մեղավորները» գիրքը, ու, խորհրդակցելով մի քանի գիտակից ընկերների հետ, ինձ հաստատեցին, որ պատմության 90 տոկոսը բացարձակ ճշմարտություն է… Հիմա մտածում եմ՝ Եղեռնի՝ Ցեղասպանության ժամանակ, թուրքերը առաջ սպանեցին Հայ Մտավորականությանը, հետո տղամարդկանց ու հետո մնացածին… նույնը, ինչ տեղի ունեցավ այս քսանհինգ տարիների ընթացքում, ու շատ հավանական է, որ այդպես է եղել երկու հազար տարիներ… Մենք մեզ ենք Ցեղասպանել, բացի բարբարոս թուրքերից ու մնացածից… Հիմա հարցը հասել է նրան, որ Հայերը, մերժելով Հայաստանի իշխանություններին, լքում են Հայրենիքը հարյուր հազարներով… սա աղետների աղետն է… .որտեղ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ… Մոնթեն միշտ ասում էր. «եթե Հայն ինձ չսպանի, թուրքը երբեք ինձ չի կարող սպանել»…. Վստահ եմ՝ շատ շատերը այդպես են մտածում… երեկ ու այսօր…Պարզապես Հայոց Պատմությունը լրիվ սուտ է արձանագրված, ինչպես այս քսան հինգ տարվա պատմությունը… ու մտածում եմ, որ զավակիս տանում եմ Եռաբլուր, որտեղ որոշ անարժանների գերեզմանները թագավորական մեծություն ունեն, փոխանակ ընդհանրապես գտնվեին ամոթի գերեզմաններում, ու երբ զավակս տեսնում է Մոնթեի, Ասգալդյանի, ու մնացած փայլունների համեստ շիրիմները, Եռաբլուրում, չգիտես, թե ի՞նչ ասես… ստելը ոճրագործություն կլինի, իսկ այսպիսի ճշմարտություն լսելը հասուն մարդուն կարող է հրաժարվել տալ այս ժողովրդից, ուր մնաց երեխաներին, որոնց համար Եռաբլուրը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՐԲԱՎԱՅՐ Է… Հարցումս՝ Ե՞ՐԲ ԵՆՔ ՄԱՔՐԵԼՈՒ ՄԵՐ ԱՂԲԸ ՈՒ ՍԿՍԵՆՔ ՍԿԶԲԻՑ… Միգուցե սկսենք Ցեղասպանության Հարյուրամյակից առա՞ջ, առանց այս ռեժիմի՞… Դա կլինի գոնե մի քիչ հուսալի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/10203961756136827?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել