Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումն անարդյունք չի ավարտվիPanorama.am-ը գրում է.

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբերջանի նախագահների առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցի»,-ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

Նա նշեց, որ շատերն են պատրաստակամություն ցուցաբերում այս հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում նաև հակամարտող կողմերը: Գերմանիայի ԱԳ նախարարը նաև կարևորեց այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են հանդիպել՝ ընդունելով Ֆրանսիայի նախագահի հրավերը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ակնկալում է, որ առաջիկա հանդիպումն անարդյունք չի ավարտվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել