Ռոբերտ Հարությունյան. ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին կհեշտացնի հայ-ռուսական ընկերությունների համագործակցությունըPanorama.am-ը գրում է․

«Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը ավելի կհեշտացնի տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է այդ համատեքստում, ինչի մասին է վկայում այստեղ ներկայացված ընկերությունների քանակը»,-այսօր EXPO-Russia Armenia 6-րդ ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նա նշեց, որ այս պահին տեղի է ունենում հայ-ռուսական ընկերությունների միջև համագործակցության ընդլայնման միջոցառումներ, իսկ դա նշանակում է, որ ընկերությունները նույնպես զգում են հայ-ռուսական տնտեսական համագործակցության ներուժը և հնարավորությունները:

Իր հերթին, Մաքսային միության և ԱՊՀ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության վարչության ղեկավարի տեղակալ Օլեգ Միզերկովը նշեց, որ իրենք հույս ունեն Հայաստանը նույնպես տնտեսական համագործակցության այն տեմպերը կհավաքի, որոնք այժմ առկա են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման առումով:

«Ռուսական և հայկական ընկերությունները պատրաստ են ընդլայնել իրենց համագործակցությունը նաև այս ցուցահանդեսից դուրս և ես կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությումը ԵՏՄ-ի պայմանագրին դրան նպաստելու է»,-նշեց Օ.Միզերկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել