Yerkir.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է` խորհրդարանում արդեն երկու օր է` հրատապ կարգով քննարկվում է կառավարության ներկայացրած փաթեթը` սահմանամերձ համայնքերին հարկային արտոնություններ շնորհելու վերաբերյալ: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունենալով, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերում պետք է ոչ միայն հարկային արտոնություններ տալ, այլ կոնկրետ սոցիալ-տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել: «Օգոստոսին, երբ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այցելել էին այդ բնակավայրեր, խնդիրները ձեւակերպել էին եւ գրությամբ ուղարկել նաեւ կառավարություն: Այսօր դրանց վերաբերյալ դեռեւս չկա պատասխան»,- ասաց պատգամավորը` հիշեցնելով, որ երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ գյուղեր, այցի ընթացքում առաջարկություն է ներկայացվել սահմանապահ գյուղերի դպրոցներին անվճար դասագրքերով ապահովելու, կոմունալ ծախսերի հետ կապված արտոնություններ տրամադրելու, երեխաների ծննդյան միանվագ նպաստը բարձրացնելու վերաբերյալ: Նրա խոսքով` կոնկրետ առաջարկություններ են նաեւ եղել ըստ բնակավայրերի՝ Բերքաբեր գյուղի հետ կապված, Այգեպարի եւ այլն: «Երբ մենք փորձում ենք չտարանջատել եւ ընդհանուր սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություն տալու մասին ենք խոսում, եւ խոսքը ընդամենը 30 համայնքի մասին է, մյուս բնակավայրերում բնակչների մոտ կարող է տարակարծություն առաջանալ: Պետք է սահմանապահ համայնքներին տրվի ամբողջական արտոնություն: Մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ըմբռնումով մոտենան, թե ինչու է առաջնահերթությունը տրված հենց կոնկրետ այդ համայնքների»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



