Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել ԱԺ. ՕմբուդսմենPanorama.am-ը գրում է․

«Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին»: Այս մասին ասված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է.

«Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, որոնք կարող են հրատապ կարգով լուծել առաջացած օրենսդրական խնդիրը.

1. ՀՀ արդարադատության նախարարության պատրաստած և կառավարության հավանությանն արժանացած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը.

2. ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Մհեր Շահգելդյանի, Լևոն Դոխոլյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը.

3. ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել