Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք նիստում քննարկելու է մարզպետի ազատման հարցը: Կառավարության օրակարգում նշվում է, որ Էդգար Ղազարյանն ազատվելու է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել