Դժվար երեք առաջնորդները որևէ մեկին ինչ-որ բան ասած լինեն. Ա.ՄարտիրոսյանPanorama.am-ը գրում է․

«Որքանով ես տեղյակ եմ որևէ լրագրող եռյակի առաջնորդների հանդիպմանը չի մասնակցել: Եվ դժվար, թե երեք առաջնորդները որևէ մեկին ինչ-որ բան ասած լինեն, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, ուստիև դա ընդամենը ընթերցող ապահովելու համար գրված մի բան է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօրվա մամուլում տեղ գտած այն լուրին, թե եռյակի հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհել է Լևոն Տեր-Պետրոսյանից:

Հիշեցնենք, նախօրեին կայացել է եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, որը տևել է բավականին երկար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել