1in.am-ը գրում է․

«Իմ ինքնավստահ պահվածքը կարող է հուշել, որ նման խնդիր չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ոչիշխանական ուժերի հայտարարության նախագծին, թե Հայաստանում կա կառավարման ճգնաժամ:

Աշոտյանը խուսափեց «ոտքի վրա» պատասխանել հարցին, թե արդյո՞ք համատարած կոռուպցիան, 33 տոկոսից ավելի աղքատությունն ու օրեցօր ահագնացող արտագաղթը կառավարման ճգնաժամի արդյունք չեն: «Եղե՞լ է տարի, որ Հայաստանում չի եղել աղքատություն և կոռուպցիա, կամ կա՞ երկիր, որտեղ չկա աղքատություն և կոռուպցիա»,- հարցին հարցով հակադարձեց նա:

Ա. Աշոտյանն իր խոսքը շարունակեց՝ ասելով, թե ինքը մտահոգվում է, որ ոչիշխանական ուժերին չի հաջողվում դառնալ միասնական ընդդիմադիր երկրորդ բևեռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել