Կանադայի խորհրդարանում կրակ բացած անձը սպանվել է168.am-ը գրում է․

Կանադայի խորհրդարանում այսօր կրակ բացած անձը ոստիկանների կողմից սպանվել է, հայտնել է կանադացի խորհրդարանական Բոբ Ցիմերը: Ըստ ականատեսների՝ անհայտ անձը զինված է եղել հրացանով եւ առնվազն 10 – 20 անգամ կրակել է: Նա սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: CBC News-ի փոխանցմամբ՝ տղամարդը սպանվել է խորհրդարանի շենքի ներսում: Օտտավայի ոստիկանների տվյալներով՝ հոկտեմբերի 22 –ին կրակ է բացվել իրարից մեկ կմ հեռավորության վրա գտնվող երեք տարբեր վայրերում՝ խորհրդարանում, Ազային զինվորական հուշարձանի եւ Rideau Centre առեւտրի կենտրոնի մոտակայքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել