Replik.am-ը գրում է․
Արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկը գրում է, որ 2012թ. հունվարին Քոլչեստերի բնակչուհին թերթերով և ամսագրերով հայտարարություն է տվել այն մասին, որ չորրորդ փուլում գտնվող քաղցկեղով է հիվանդ և ավելացրել է, որ հիվանդության պատճառով ստիպված է տեղափոխել հարսանիքի օրը, քանի որ ցանկանում է այն քիմաթերապիայից առաջ անցկացնել:
Աղջիկը ասել էր, որ «ողջ մնալու հավանականությունը մեծ չէ, սակայն ինքը բուժվելու հույս ունի: Իսկ դրա համար միջոցներ են հարկավոր, որն ինքը չունի»: Հարսնացուի պատմությունը գրավել է Քոլչեստերի բնակիչների ուշադրությունը, ովքեր ընդհանուր ջանքերով ավելի քան 10 000 ֆունտ են հավաքել, որն էլ նախատեսված է եղել քաղցկեղի դեմ նորագույն մեթոդների համար վճարմանը: Որոշ ժամանակ անց սոցցանցում հայտնվել էին առողջությունից փայլող Դանիելի լուսանկարները, որը հայտնում էր իր հղիության մասին:
«Հիվանդի» վարքագիծը կասկածներ է առաջացրել գումար նվիրաբերած քաղաքացիների մոտ և նրանք ոստիկանություն են զանգահարել:
Բրիտանուհին սկզբում հրաժարվել է ընդունել մեղքը: Սակայն այժմ խոստովանել է խաբեությունը՝ հույսով, որ դատարանը մեղմ կվերաբերվի:



