Life.panorama.am-ը գրում է․
Սահմանամերձ գյուղերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելը ողջունելի նախաձեռնություն է: Life.panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Գարիկ Սիրոյանը: «Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող միջոցառումները կնպաստեն, որ գյուղական շրջաններում բնակչության մոտ որոշակի լրացուցիչ եկամուտներ ձևավորվեն: Նման գործընթացները կխթանեն համայնքների զարգացումը, որը շատ կարևոր է»,-ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ նախագծով նախատեսված հարկային արտոնությունները կարող են խթան լինել, որ երիտասարդներն իրենց համայնքներում ձեռներեցությամբ զբաղվեն:
Նախագիծը դրական բաղադրիչներ ունի, բայց, կարծես թե, այն զերծ չէ ռիսկերից: Մասնագետները նշում են, որ խոշոր բիզնեսը կարող է այս գործընթացից օգտվել: Տնտեսագետ Գարի Սիրոյանն այս առումով նույնպես մտահոգություն ունի: «Այնպես չստացվի, որ շատ գործարարներ իրենց բիզնեսը սկսեն գրանցել սահմանամերձ շրջաններում ու փորձել խուսափել հարկերից»,-ասաց տնտեսագետը: Բացի այդ, Գարի Սիրոյանը գտնում է, որ բիզնեսի մեջ այդքան էլ չի խրախուսվում արտոնություններ տալը: «Ընդհանրապես, բիզնեսը սիրում է, որ հավասար պայմաններ ձևավորվեն, հավասար դաշտ լինի գործունեության համար: Բայց այս պարագայում, հաշվի առնելով, թե նախագիծը սահմանամերձ գյուղական շրջաններում ինչ կարևոր խնդիրներ է լուծելու, կարծում եմ, իրապես ողջունելի է»,-ասաց փորձագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



