Ոչ մի ուրիշ բանի վրա էտքան չեմ խնդում, ճիշտ կլիներ երեկոյան ժամերին էտ եթեր գնար՝ փրայմ թայմ էլի... Ու մի հատ լավ շապկա հավաքվեր... OST-ը պիտի hip-hop լինի անպայման... «Մանդատս ու ես»՝ ասենք տենց մի բան... Էլի սեզոններով հավեսով կնայեի... Ու մենակ ես չէ, հաստատ մարդիկ իրար կհարցնեին.

- Ախպեր, ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը նայեցի՞ր երեկ:
- Չէ, ախպեր, խառն էի մի քիչ... Լավն է՞ր: Քաշե՞մ նայեմ:
- Վերջն էր ախպեր!!! Էսի էս նստաշրջանի ամենալավ նիստն էր, տնեցիքի հետ էինք նայում, լիքը խնդացինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել