Որքան լավ կլիներ, եթե հնարավոր լիներ ողջ օրն անցկացնել սիրածդ աստղերի հետ։ Նկարիչ Ջոել Սթրոնգը Լեոնարդո Դի Կապրիոյի մոլի երկրպագուն է։ Նա չգիտեր ինչ անել իր սիրելի դերասանին ավելի մոտ գտնվելու համար։ Նա որոշել էր, որ ինչ գնով էլ լինի, պետք է զգար այս հանրաճանաչ աստղի ներկայությունն իր կյանքի յուրաքանչյուր քայլափոխին։ Նա քաջ գիտակցում էր, որ Դի Կապրիոն պարապ չէ և չի կարող ողջ ժամանակ իր կողքին լինել, ուստի նա որոշեց կտրել Լեոնարդոյի դիմանկարները տարբեր ամսագրերից ու դրանց օգնությամբ ֆոտոնախագիծ իրականացնել։ Նա պահում էր կտրված լուսանկարները պատահական անցորդների դեմքին, իսկ ապա տեսարանն այնքան հմտորեն էր լուսանկարվում, որ թվում էր, թե լուսանկարում հենց Լեոնարդոն է պատկերված։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել