«Milo» լամպի ստեղծման մտահղացումը պատկանում է Հոլանդիայի «Lightovo» ընկերության աշխատակիցներին։ Այս լամպը սենյակների լուսավորությունն ապահովելու համար չէ։ Այն ապահովում է ջերմության անհրաժեշտ մակարդակը բույսերի համար։ Այն ինչ-որ առումով փոխարինում է ավանդական ջերմոցներին։ Կարելի է ասել, որ «Milo»-ն սենյակային բույսերի մանրակերտ ջերմոց է։ Այս թափանցիկ անոթների ներսում լուսային դիոդներ են դրված։ Լուսադիոդային համակարգն այնպես է ծրագրված, որ բույսերին մատակարարվի հենց այն չափի ջերմություն, որն անհրաժեշտ է նրանց աճն ապահովելու համար։ Այլ կերպ ասած, բույսերի գերտաքացման ու դրա հետևանքով փչացման վտանգը բացառված է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել