Ինչպես հայտնի է, նորաձևության պատմության մեջ կանացի գեղեցկության երկու կատարելատիպ է գերիշխել, առաջինը՝ նրբակազմ կնոջ կերպարը, երկրորդը՝ ավելի փարթամ կառուցվածքով կնոջ կերպարը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկրում կատարյալ գեղեցկության մասին ուրույն պատկերացումներ կան։

11. Գերմանիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота

Գերմանուհիներին հաճախ մեղադրում են չափազանց պրագմատիկ լինելու մեջ։ Մինչդեռ այս երկրի կանայք աչքի են ընկնում իրենց սպորտային տվյալներով, ջանասիրությամբ և պահպանողական ոճով։ Գերմանական գեղեցկության կատարելատիպը պարզ է. կապույտ աչքեր, բաց գույնի մազեր, նուրբ դիմագծեր, նուրբ ու սլացիկ կառուցվածք։  Մի խոսքով, նրանց համար կատարելատիպ է հանդիասնում Կլաուդիա Շիֆերը։ Գերմանական ֆենոմենալ կարգապահությունը օգնում է կանանց համապատասխանել իրենց ուզած ցանկացած ստանդարտի։ Գերմանուհիների շրջանում վառ դիմահարդարումն այնքան էլ տարածված չէ։ Բացառություն են կազմում այն աղջիկները, որոնք փորձարկումներ են անում՝ կապված մազի ներկի ու եղունգների լաքի վառ գույների հետ։

10. Ֆրանսիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Կոկո Շանելը պնդում էր, որ համեստությունն ու շքեղությունը քույրեր են։ Ֆրանսուհիներին իսկապես բնորոշ են չափավորությունն ու նրբագեղությունը։ Ֆրանսուհիների զգեստապահարանից գրեթե իսպառ բացակայում են աչքի զարնող գույների, թափանցիկ կամ շատ կիպ զգեստները։ Ֆրանսիացի տղամարդիկ համոզված են, որ կանացի գեղեցկությունը նման է լավ  գինու։ Նորաձևության մայրաքաղաք հանդիսացող Ֆրանսիայում գեղեցկության կատարելատիպ է հանդիսանում նրբագեղ, բարեկազմ ու խնամված կինը, ով պաստելային նրբերանգների գործնական կոստյում է կրում։ Որքան ավելի տարեց է կինը, այնքան ավելի քիչ է նա դիմահարդարվում։ Ֆրանսուհիները օգտագործում են դժգույն մանիկյուր, և նրանցից օծանելիքի անուշ բույր է գալիս։ Բնականությունն ու թեթևությունն էլ ավելի մեծ հմայք են հաղորդում ֆրանսուհիներին։ Ինչպես ֆրանսիական ասացվածքում է նշվում, «ինքդ քեզ ուրախացնելու համար երբեմն բավական է ընդամենը գլուխդ լվանալ»։  

9. Չինաստան

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Չինուհիները սլացիկ են, նրբագեղ, ոչ այնքան մեծ կրծքով, դժգույն մաշկով, բարակ աղեղնաձև հոնքերով, երկար թարթիչներով և ալ շուրթերով։ Չինաստանում բարձր են գնահատվում երկար ու ուղիղ սև մազերը։ Կանացի հմայքի պարտադիր պայման է համարվում ափերի ու ներբանների փոքր չափը։ Ժամանակին չինացի աղջիկների ոտքերը կապկպում էին վիրակապերով, որպեսզի դրանք դադարեին աճել։ Ըստ չինական պատկերացումների՝  գեղեցկության չափանիշ են հանդիսանում հնազանդ բնավորությունը ու 165-170 սմ հասակը։ Անշուշտ, անհերքելի է, որ վերջին տարիներին չինացիների՝ գեղեցկության մասին պատկերացումներն ավելի ու ավելի շատ են փոխվում արևմտյան մշակույթի ազդեցության տակ։

8. Իսպանիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Իսպանացիների պատկերացումների համաձայն կանացի գեղեցկությունը, անկեղծությունն ու զգայականությունն է կյանքի բոլոր ասպարեզներում՝ հագուստի մեջ, զգացմունքների դրսևորման մեջ, գայթակղիչ շարժումների մեջ։  Փարթամ բարեմասնություններով 35-ամյա սլացիկ իսպանուհին չի վախենում ցուցադրել սեփական սեքսուալությունը. նա կրում է կարճ կիսաշրջազգեստներ և կառուցվածքն ընդգծող կիպ զգեստներ, որոնք աչքի են ընկնում խոր լանջաբացվածքով։ Սեփ-սև մազերը, մուգ աչքերը և թուխ մաշկն Իսպանիայում կանացի հմայքի գրավականն են համարվում։ Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր կարծրատիպերի՝ Իսպանիայում շիկահերներին նույնպես սիրում են։ Իսպանուհիները պարզապես պաշտում են թանկարժեք զարդեր ու կրքոտ պարեր։ Անգամ ամենագորշ իսպանուհին կարող է նազանքով շարժվել ու պարել։  

7. Ճապոնիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Ճապոնացի կանանց հաջողվել է դիմահարդարման ու զանազան ընթացակարգերի շնորհիվ սպիտակամաշկ դառնալ, մի բան, որի մասին շատ ասիացի կանայք են երազում։ Սա աշխարհի ամենահաստագլուխ ազգն է, սակայն նրանք դրանից չեն ամաչում, ընդհակառակը՝ ամեն կերպ ընդգծում են դա։ Նորաձև են համարվում տարբեր գործվածքներից ստեղծված պոմպոններով գլխարկները և փարթամ սանրվածքները։ Ճապոնիայում նիհարությունը, երիտասարդությունը, երկար ու շողշողուն մազերը, ողորկ մաշկը և եվրոպական կտրվածքով աչքերը ևս գեղեցկության մասին են վկայում։ Այդ պատճառով էլ այնտեղ լայն տարածում ունեն աչքերի մեծացման համար կատարվող պլաստիկ վիրահատությունները։ Ճապոնացի կանանց համար իրենց խնամքը մի ողջ ծիսակարգ է, որը տեղի է ունենում ամենաքիչը օրը երկու անգամ։ Համարվում է, որ գեղեցկուհու վարքը պետք է լինի մեղմ ու հնազանդ։

6. Սաուդյան Արաբիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Մի քանի տարի առաջ արաբական աշխարհի առաջին գեղեցկուհին դարձավ Սաուդյան Արաբիայի բնակչուհի Մուվադդա Նոուրը, ում քաշը հասնում էր 90 կգ-ի։ Գեղեցկության չափանիշները արաբական երկրներում դարեր շարունակ անփոփոխ են մնում։ Կանայք այստեղ դուրս են գալիս ավանդական երկար զգեստով ու հիջաբով։ Զարմանալի չէ, որ Սաուդյան Արաբիայում խոշոր ու արտահայտիչ աչքերը, հաստ հոնքերը, սպիտակ ատամներն ու բարակ ձեռքերն են համարվում կնոջ գլխավոր բարեմասնությունները։ Ընդ որում, գեղեցիկ համարվող կանայք այստեղ կարող են լինել ամենատարբեր կառուցվածքների։ Այնուամենայնիվ, այստեղ հաճախ նախընտրությունը տրվում է լիքոտ կանանց։ Ժամանակակից սաուդյան կանայք շատ են սիրում բարձրակրունկ կոշիկներ, թանկարժեք պայուսակներ ու զարդեր կրել։ 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել