Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դիմում է գրել մանդատից հրաժարվելու համար: Հաշվի առնելով, որ սա Րաֆֆու առաջին նման ֆորմատի դիմումը չէ և որ նախորդ անգամ դիմումը հետ էր վերցրել 15 օրը չլրացած, ենթադրություններ և կանխատեսումներ անելը մի քիչ բարդ է: Բայց ինձ այնուամենայնից հետաքրքիր է՝ ի՞նչ հարց է լուծում Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը վայր դնելով: Եթե սա PR հնարք է, նախըտրականից առաջ դիրքերն ամրապնդելու, կամ չգիտեմ այլ մի բանի համար, ապա հարց. ո՞րն էր մանդատը ողջ ամառ տանը տաք տաք պահելու իմաստը: Ինչու՞ նա մանդատից չհրաժարվեց մայիսին՝ անմիջապես այն ստանալուց հետո և այսքան ամիս սպասեց: Մի՞թե մանդատից միանգամից հրաժարվելն ավելի ազդեցիկ չէր դիտվի: Ի՞նչ օգուտ տվեց Րաֆֆին ԱԺ-ում այս ամիսներին: Արդյո՞ք որևէ կերպ աչքի ընկավ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/218489598279170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել