Newmag.am-ը գրում է.

Նրանց միավորողը երիտասարդությունն է և երիտասարդ տարիքում անսովոր գրական վարպետությունը: Այսօր շատ են «գեղարվեստական վեպի մահվան» մասին խոսակցությունները: Բայց այս ցանկի երիտասարդ գրողները համարվում են ոչ թե ժամանակակից գրականության «մարդասպաններ», այլ «վերակենդանացնողները»: Մեր օրերի խոստումնալից գրողների 10-յակի հեղինակները յուրքանչյուր գրքասերի must-read-ում պետք է լինեն:

leslie-jamison

1. Լեսլի Ջեյմիսոն (Leslie Jamison)

Գրական վերջին թրենդերից են «էսսեների ժողովածուները»: Ջեյմիսոնն էլ իր նորմուտը այդպիսի ժողովածուով նշեց: Նրա «Կարեկցանքի քննությունը» («The Empathy Exams») գրախանութներում հայտնվեց 2014-ի գարնանը: Մարդկային ցավի և կարեկցանքի նրբերանգների հետազոտության համար արժանացավ ոչ այնքան բարի ռեվյուների: Ջեյմիսոնը փիլիսոփայական տերմինալոգիան հմտորեն քողարկում է գրական ձևակերպումներում և ստեղծում խոր, զգայուն աշխարհ: Իր կարիերայի դեբյուտային գրքով Լեսլի Ջեյմիսոնը արդեն մեծության հայտ է ներկայացրել: Բաց մի թողեք ապագայի գրական հսկայի մեկնարկը:

oyeyemi

2. Հելեն Օյեյեմի (Helen Oyeyemi)

«Տղան, ձյունը, ճնճղուկը» («Boy, Snow, Bird») վեպով Օյեյեմին նորից ցուցադրում է իրականությունը և հեքիաթը նրբորեն միահյուսելու վարպետությունը: Նրա ճարտար, նրբագեղ արձակը և գունեղ, պատկերավոր պատմվածքները հեղինակին տարբերում են ընդհանուրի մեջ և նրան ընթերցելը դարձնում ինտելեկտուալ և կլանող: Հելեն Օյեյեմին ընդամենը 29 տարեկան է ու 5 հնչեղ վեպ ունի: Առավել քան խոսուն փաստ է:

akhil

3. Ախիլ Շարմա (Akhil Sharma)

Շարմայի երկրորդ գիրքը՝ «Ընտանեկան կյանքը» («Family life») գրքաննադատները «գրական գանձ» են որակել: Գրողից 12 տարի պահանջվեց այն գրելու համար: Ջանքերն ամբողջությամբ փոխհատուցվել են: Հաճույք է Շարմայի հստակ, էլեգանտ տողերը կարդալը: Ախիլը հնդիկ ներգաղթյալ է և պատմում է էմիգրանտի իր կյանքի, փորձառության և զգացմունքների մասին: Մի քանի էջում այդքան շատ ամփոփված իմաստությունը բաց թողնելն անթույլատրելի է:

Antopol UnAmerican

4. Մոլի Անտոպոլ (Molly Antopol)

Անտոպոլի նոր գիրքը՝ «Չ՛ամերիկացիները» («The Un-Americans», չի կարելի վստահորեն կատարյալ համարել: Բայց սա նրա դեբյուտն է և բավական խոստումնալից է: Բրուքլինյան մայրերի և քաղաքային ինտելեկտուալների վհատությունն է Մոլին ընտրել իր գրական ստեղծագործությունների հիմնական թեմա: Անտոպոլը չի վախենում գրել մի բանի մասին, որը դուրս է իր կենսափորձից: Այնպես որ, սա թարմություն է գրականության մեջ: Սև հումորով համեմված Մարի Անտոպոլի ստեղծագործությունները գրավիչ են նույնիսկ ամենապահանջկոտ գրքասերների համար:

JV-in-Book-Tunnel

5. Ջեֆ Վանդերմեր (Jeff VanderMeer)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել