Life.panorama.am-ը գրում է․

Այս օրերին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում են աշխարհի առաջնությանը նախորդող ուսումնամարզական վերջին հավաքին: Life.panorama.am-ը կապ հաստատեց ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչպես են անցնում մարզումները, արդյոք նա չեմպիոն դառնալու նպատակ է հետապնդում:
«Ղազախստան եկել ենք հոկտեմբերի 20-ին, կվերադառնանք ուղիղ մեկ ամսից՝ նոյեմբերի 20-ին: Մարզումներն անցնում են նորմալ: Քանի որ ստել չեմ սիրում, անկեղծորեն կասեմ, որ չեմպիոնի տիտղոսից դեռ բավական հեռու եմ: Եթե անձնական քաշս լիներ 95-ից 100 կիլոգրամ, կպայքարեի աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց: Եվ հետո, բալիկիս ծնվելուց հետո դեռ մեկ տարի էլ չկա, որ վերադարձել եմ մեծ սպորտ: Այնպես որ, սուտ կլինի, եթե ասեմ, որ մեդալի համար կպայքարեմ: Իմ միակ նպատակը մեր թիմին օլիմպիական վարկանիշային միավորներ ապահովելն է»,- խոստովանեց մարզուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



