Կինը ծնկաչոք սողում է էբոլայից մահացած քրոջ մարմնի մոտ, որն բուժաշխատակիցները հեռացնում են դիակիզման նպատակով։ Էբոլայի վերջին բռնկումն Աֆրիկայում երբևէ գրանցված ամենամահացուն էր, որն ընդհանուր առմամբ արդեն 4000 մարդու կյանք է խլել։ Հոկտեմբեր 10, Մոնրովիա, Լիբերիա։


Մալալա Յուսաֆզայը ծաղկեփնջով կանգնած է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում՝ բեմի վրա, այն բանից հետո, երբ արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Երկու տարի առաջ 17-ամյա աղջիկը գլխին հրազենային վերք էր ստացել Թալիբանի կողմից՝ Պակիստանում աղջիկների կրթության քարոզչության համար։ Վիրահատությունից ապաքինվելուց հետո նա իր արշավի մասին լսելի դարձրեց արդեն ողջ աշխարհին։


Սերբիացի ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչը՝ հոկտեմբերի 14-ին Սերբիայի Բելգրադ քաղաքում՝ Եվրո 2016-ի որակավորման խաղի ընթացքում։ Ալբանական խորհրդանիշերով ծածանվող դրոշը պոկելուց հետո խաղացողների միջև վեճ բռնկվեց, ինչի արդյունքում խաղը 41 րոպեից դադարեցվեց։ Խաղում արդեն իսկ լարվածություն էր նկատվում, քանի որ Սերբիան չի ընդունել Կոսովոյի (Սերբիայի նախկին շրջան, որն անկախացավ 2008թ․-ին) անկախությունը։


Սիրիայի Մաարատ ալ-Նուման շրջանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հզոր պայթյունը։ ՄԱԿ-ը 2011թ․ի մարտից ի վեր բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով մոտավորապես 190,000 զոհ է հաշվարկել։


Քորնել Ուեսթ անունով ակտիվիստը հոկտեմբերի 13-ին Միսսուրիի Ֆերգուսոն բնակավայրում ոստիկանության հետ հրմշտոցի ժամանակ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Ուեսթն ու 42 այլ մարդիկ ձերբակալվել են «Բարոյական երկուշաբթիի» երթի խաղաղ ընթացքը խախտելու համար։ Ցուցարարները պահանջում էին Դարեն Ուիլսոնի ձերբակալությունը. այն ոստիկանի, ով օգոստոսին հրազենային կրակոցով սպանել էր անզեն անչափահաս Մայքլ Բրաունին։


Deep Roots Dance ընկերության պարողները պար են ուսուցանում Կուբայի Հավանա բնակավայրի թատրոնի հին շենքում։ Հոկտեմբեր 14։


Հոկտեմբերի 10-ին Բուքինգհեմյան պալատում Անգլիայի Եղիզաբեթ երկրորդ թագուհին Անջելինա Ջոլիին պատվավոր տիկնոջ կոչում շնորհեց՝ պատերազմական գոտիներում սեռական խոշտանգումներին վերջ դնելու նպատակով իր իրականացրած արշավի համար։


Հոկտեմբերի 15-ին ոստիկանը քշում է միգրանտին, ով փորձում է Մարոկկոյից անցնել Աֆրիկայում իսպանական ինքնավար Մելիլյա բնակավայրի սահման։ Վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 միգրանտներ են փորձել Մելիլյայի սահմանն անցնել։


Գյուղացիները դիմակներ են կրում Ինդոնեզիայում ժայթքած Սինաբունգ լեռան հրաբխի խիտ ծխից ու մոխրից պաշտպանվելու համար։


Ֆրանցիսկոս Պապը շփվում է հավատացյալների հետ Վատիկանի Սբ. Պետրոսի հրապարակում, հոկտեմբերի 15։


Հոկտեմբերի 14-ին Կիևի կառավարական շենքի մոտ ցուցարարը բախվում է իրավապահ մարմինների հետ։ Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։


Հոկտեմբերի 15-ին տղաները փախչում են Լիբերիայի Տուբմանբուրգ բնակավայրում Էբոլայի բուժման համար նախատեսված կենտրոնի կառուցման վայրից թռչող ԱՄՆ ռազմական ինքնաթիռի թողած փոշուց։ Սա առաջինն է էբոլայի բուժումն իրականացնելու նպատակով կառուցվող այն 17 կենտրոններից, որ Լիբերիայի բանակի զինվորներն ու ամերիկյան զորքերը կկառուցեն միասնական ուժերով։

Կասկադյոր Քրիս Դեվիսը Բեթմենի հագուստով մագլցում է Մելբորնի Էվրիկա աշտարակը, հոկտեմբերի 15։


Հոկտեմբերի 12-ին Վոնգֆոնգ թայֆունի հզոր ալիքը բախվում է Չինաստանի Ուենինգ բնակավայրին։


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այս լուսանկարը, որը հայտնի չէ, թե երբ է արվել, հոկտեմբերի 14-ին հրապարակվել էր հյուսիսկորեական Rodong Sinmun թերթում։ Աշխարհը սկսեց քննարկել Կիմի անհետացումը այն բանից հետո, երբ նա  հոկտեմբերի 10-ին չներկայացավ Աշխատավորական կուսակցության 65-րդ տարելիցի միջոցառմանը։ Կիմ Չեն Ընը չի երևացել հասարակությանը սեպտեմբերի 3-ին կնոջ հետ համերգի ներկայանալուց ի վեր։


Օսկար Պիստորիուսը Հարավային Աֆրիկայի Պրետորիաի դատարանում, դատական գործընթացի 4-րդ օրը՝ հոկտեմբերի 16-ին։ Պիստորիուսն առաջին վազորդն է, ով երկու անդամահատված ոտքերով պատրաստվում էր մասնակցել Օլիմպիական խաղերին։ Նա մեղավոր է ճանաչվել 2013թ․-ին փետրվարին ընկերուհու ոչ կանխամտածված, սակայն հանցավոր սպանության մեջ։


NASA-ի կողմից արբանյակից արված՝ Ֆիլիպինյան ծովով անցնող Վոնգֆոնգ հսկայական թայֆունի լուսանկարը։


Օրթոդոքս հրեան քնած է սուկահում (խրճիթ), Իսրայելի Մեհ Շիրիմ բնակավայրում, հրեական Սուկոթ կոչվող տոնակատարության երկրորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին։


Տղամարդը իրեն նետում է ջուրը՝ Հադհադ ցիկլոնի պատճառով առաջացած հեղեղի մեջ հայտնված կնոջը փրկելու համար։ Հնդկաստան, Գոպալպուր, հոկտեմբերի 12։


Մապուչե ցեղի հնդկացի ակտիվիստը բախվում է ոստիկանությանը Չիլիի Սանտիագո բնակավայրում՝ Կոլումբոսի օրվա դեմ ցույցերի ժամանակ (հոկտեմբերի 12)։ Լատինական Ամերիկայի շատ բնիկներ բացասական տրամադրվածություն ունեն Կոլումբոսի օրվա դեմ՝ նշելով, որ Կոլումբոսը ստրկություն, հիվանդություններ, գաղութացում ու ցեղասպանություն է բերել Եվրոպայից Ամերիկաներ։


Պաշտպանիչ հագուստով աշխատակիցը Դալլասում՝ Լիբերիայից ժամանած էբոլայով հիվանդին բուժող բուժքույրերից մեկի բնակարանի մոտ։


Պրանվերա Աբազին համբուրում է իր տղային՝ Էրիոն Զենային՝ Կոսովոյի օդանավակայանում հոկտեմբերի 15-ին նրան դիմավորելով։ Կոսովոյի վարչապետը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու պաշտպանության ուժերը 8-ամյա էթնիկ ալբանացի տղային վերդարձրել են Կոսովո այն բանից հետո, երբ նրա ջիհադիստ հայրը նրան Սիրիա է տարել։


Ոստիկանները քանդում են Հոնգ Կոնգի Քուինսլենդ շրջանի բարիկադները, որ կառուցել էին Չինաստանում հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարները։


Քուրդ կին զինյալ Կունդի Մինազի թաղումը Թուրքիայի հարավարևելյան Սուրուկ քաղաքում։ Մինազը զոհվել էր ԻԼԻՊ-ի զինյալների հետ Սիրիայի Քոբանի բնակավայրի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմը ԻԼԻՊ-ի համար հրաշալի պայմաններ ստեղծեց՝ տարածաշրջանում Իսլամական խալիֆայություն ստեղծելու իրենց ծրագիրն իրականացնելու համար։


Թոմ Լեքին «ինքնաթիռների թևերին քայլող» աշխարհի ամենածեր մարդն է։ 94-ամյա տղամարդը ձեռքերը պարզում է Ջիբլարթարի վրայով թռչելուց հետո հոկտեմբերի 11-ին։


Կատալոնիայի անկախության կողմնակիցը հարգանքի տուրք է մատուցում Կատալոնիայի նախկին նախագահ Լյուիս Քոմփանիին Իսպանիայի Բարսելոնա բնակավայրում հոկտեմբերի 15-ին։ Քոմփանին մահապատժի էր ենթարկվել 1940թ․-ին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետական կառավարման ժամանակ։


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 13-ին կոշիկ է ցուցադրում Լաս Վեգասում կայացած Նևադայի համալսարանի հիմնադրման ամենամյա ընթրիքի ժամանակ։  Կոշիկը Քլինթոնին է տվել Բրայան Գրինսպունը, ով Las Vegas Sun թերթի հիմնադիր տնօրենը, հրատարակիչն ու խմբագիրն է։ Ավելի վաղ՝ ապրիլին, երբ Քլինթոնը Լաս Վեգաս էր այցելել, նրա վրա մի կին կոշիկ էր նետել։


Հոկտեմբերի 12-ին 7-ամյա Բիսվա Գուրունգը Հնդկաստանի Գաուհատի բնակավայրում զրուցում է գործընկերների հետ, մինչ փորձում է վերանորոգել մեքենան։ Չնայած երկրի զարգացող տնտեսական աճին՝ Հնդկաստանում անչափահասների աշխատանքը դեռևս տարածված է երևույթ է։


Հոկտեմբերի 14-ին երեխան փակում է դեմքը, մինչ մյուսները փորձում են Մոզամբիկի Մապուտո բնակավայրի աղբանոցում ինչ-որ բան գտնել։


Զույգը համբուրվում է Ուկրաինայի Կիև քաղաքի Անկախության հրապարակում նախորդ օրվա գյուղական ցուցահանդեսից մնացած խոտի վրա (հոկտեմբերի 12-ին)։  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել