ՀՔԾ-ում վարչության պետ է նշանակվել Աշոտ ՀակոբյանըArmlur.am-ը գրում է․

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ -լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Սուրիկի Հակոբյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նորանշանակ վարչության պետի կենսագրությունը:

Աշոտ Սուրիկի Հակոբյան Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարեւոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ: 2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել