Ես հիացած եմ մեր իշխանությունների քաղաքական հոտառությամբ:
Մալադեց, տղերքը արդեն սկսել են քաղաքական լուրջ խաղեր խաղալ...ավաղ Հայ ժողովրդի գլխին: Ասեմ, թե ինչով եմ այսպես «հի-ա-ցած»...
Մեր իշխանությունը լավ էլ տեղյակ է եղել, որ Հունգարիան հանձնելու է մարդասպանին աԶԸՌբեջանին (կարծում եմ համացանցում այս հանգամանքը ապացուցող լիքը փաստեր կան) և, իմ կարծիքով, տեղյակ են եղել նույնիսկ հանձնելու ժամանակահատվածի մասին: Հետևաբար ինչո՞վ կարելի է բացատրել նրանց լռությունը, եթե ոչ այն հանգամանքով, որ մեր իսկ կառավարությունը կանխատեսել էր մեր արդարացի ցասումը այդ ամենի վերաբերյալ՝ և կայացրել որոշում` առավելագույն քաղաքական օգուտ քաղել այս ամենից հետևյալ կերպ.
1. Տեղական ընտրությունների ժամկետները հնարավորինս մոտեցնել հանցագործի տարհանձման ժամանակահատվածին:
2. Ամեն կերպ բորբոքել համաժողովրդական ցասումը:
3. Եթերը, մամուլը և համացանցը ողողել այս երևույթի մասին տեղեկատվությամբ:
Այդպես էլ արվեց, արդյունքում տեղական ընտրությունները մղվեցին երկրորդ պլան, կարծես թե Հայաստանում ամեն օր տեղական ընտրություններ են և մեզ մոտ դրանք անցնում են թափանցիկ ու արդար:
Ավաղ ժողովուրդը ևս մեկ անգամ խաբվեց և քցվեց, վաղը ընտրություններ են և սաֆարովյան աղմուկի մեջ չբացահայտվեցին այն լկտիությունները , որ տիրում են համայնքներում ...
Ինչևէ, փողերն արդեն բաժանված են, հանձնաժողովները՝ ծախված և մեզ մնում է ևս մեկ անգամ շնորհավորել ՝ «ազատ և ժողովրդավարական» ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Ափսոս, շատ ափսոս, որ մեր իշխանությունները կարողացան իրենց հմտությունները այսպես օգտագործել սեփական ժողովրդի դեմ:
P.S. հուսանք , որ մեր իշխանությունները գոնե կկարողանան այս սաֆարովական միջադեպից քաղել լուրջ դիվիդենտներ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ, իրենց համար արդեն քաղեցին...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aspirin.am/posts/356263114455706
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել