Իրանք իրանց հույս են տալիս...
«Ջղաձգում» ահա ևս մեկ բառ, որը քաղաքականացվեց: Այս բառը հիմնականում ուղղված է Րաֆֆի Հովհաննիսյանին: Որոշ ժառանգականներ իրենց հույս են տալիս, որ ամեն ինչ նորմալ է ու ոչինչ չի փոխվել: Իրականում ոչինչ էլ նորմալ չէ, երեկ «Ժառանգությունը» ԵՏՄ-ի դեմ հայտարարություն տարածեց, ՀԱԿ-ի լեզվով ասած ջղաձգվեց: Ռուբիկ Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը կոնկրետ քցել են Րաֆֆուն ու նրա կողքին չեն այս պահին: Արմեն Մարտրոսյանին ու Ռուբիկին Հակոբյան ԲՀԿ անդամատոմս տվեք պրծնենք էլի:
ՀՀԿ-ն այն օրենքներին է դեմ կանգնում, որոնք ուղղված են մարդկանց գումար տալուն: Հարգելի ՀՀԿ-ականներ, Սամվել Ալեքսանյանից, Գագիկ Խաչատրյանից, Սուրեն Խաչատրյանից ու մի քանի հոգուց ևս մի քանի կոպեկ փող ուզեք ու բոլոր հարցերը կլուծվեն: Ձեր համար դրանք կոպեկներ են, բայց մարդկանց համար ռեալ օգնություն է:
Նախախորհրդարանը ձեռքից գնում է: Անիմաստ հայտարարություններ է անում ու ապրիլի 24-ին հեղափոխություն է նախապատրաստում: Գլխներիս երկրորդ Շանթն է, հենց պարապ են մնում հեղափոխական են դառնում: Բայս էս Նախախորհրդարանը չի պատկերացնում, որ ապրիլի 24-ին անիմաստ բան անի, նույն մտածող ընդդիմադիրը դեմ է դուրս գալու իրենց ու հարմար պահին մի հատ թարս ապտակ հասցնի:
ՀՀԿ-ն այնտեղ է խառնվել, ընդդիմությունը այստեց: Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց գլուխը քաշեց գնաց, իսկ մնացածը սկսեցին մտածել, թե ով կդառնա Փոխվարչապետ: Ժողովուրդ ջան ուզում եք էտ պաշտոնը թափուր թողեք, որ միշտ խոսալու բան կլինի էլի: Հա բա մի ձև էս աշունը պետք է թեժ պահենք, թե չէ մարդիկ թեժ աշուն են խոստանում, բայց բացի անձրևից ու իրար ջղաձգվող անվանելուց ուրիշ թեժութուն չեմ տեսնում:
Ամենաուրախալի փաստն այն է, որ մենք մնում ենք ամենաինտելեկտուալ սպորտի՝ շախմատի գերտերություն ու ամբողջ աշխարհն է դա ընդունում: Զաթո հայը ինչ ունի՝ ուղեղ, մոնում է մի քիչ էլ միասնականություն ունենանք ու սաղ հարցերը կլուծվի:



