Պահ, մի էս սև ու սպիտակ ոչխարների նախրի ու դրա նախրապետերի ախորժակը տեսեք։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի ադրբեջանական երկու «ռազմագերիներին» ու այս հարցը բարձրացվել է ՄԽ համանախագահների մակարդակով...
Տո գլուխը պատով ա տվել Ալիևն էլ, ցանկացած այլ մեկն էլ, ով այսքանից հետո կհամարձակվի մկկալ էդ երկու տականքի վերադարձի մասին։ Եթե իրենք վերադարձվեն էլ, ապա միայն ցինկից արկղերում ու ոտքերն առաջ։
Նախ, թող ոչ Ալիևը, ոչ էլ համանախագահները հույսեր չփայփայեն, որ նրանց շնորհվելու է ռազմագերու կարգավիճակ։ Նրանց ձերբակալել են քաղաքացիական կամ էլ կիսաքաղաքացիական հագուստով ու առանց տարբերանշանների, ինչն ավտոմատ կերպով նշանակում է, որ նրանք ռազմագերի չեն։
Նրանց ձերբակալել են ոչ թե էքսկուրսիա անելու, ոչ էլ մամե-պապեի գերեզմանն այցելելու համար, այլ երկու մարդու սպանության, մահափորձի, դիակապտության, գողության, գույքի վնասման ու լրտեսության համար ու նրանք ոչ մի աղերս չունեն ռազմագերու հետ։ Նրանց տեռռորիստներ ու մարդասպաններ են ու պատասխան են տալու դատարանի առջև, ինչպես տեռորիստ ու մարդասպան և ոչ թե հակառակորդի գերևարված զինվորական։
Այդ երկու սրիկային ձերբակալել են ԼՂՀ-ում, իսկ եթե ուզում են աբսուրդի թատրոն սարքել ու քաղաքական առևտրի առարկա դարձնեն դրանց, ապա խնդիր չկա, մենք ընդունում ենք աբսուրդի կանոնները. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն երկու պետություններ են, ԼՂՀ-ից էլ գնացեք ուզեք ձեր դիվերսանտներին։