MargvelashviliCivilnet.am-ը գրում է․

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության և ինտեգրման մասին պայմանագրի նախագիծը, հաղորդում է civil.ge-ն:

Մարգվելաշվիլիի խոսքով՝ այդ պայմանագիրը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված հերթական քայլն է, և այդ փաստաթղթի ձևակերպումը կվատթարացնի իրավիճակը անվտանգության տեսակետից Սև ծովի ջրավազանում և Կովկասյան տարածաշրջանում:

Մարգվելաշվիլին կոչ է արել երկրի օրենսդիր մարմնին ամենակարճ ժամկետներում քննարկել ստեղծված իրավիճակը և մշակել դիրքորոշումը, որի հիման վրա կգումարվի Ազգային անվտանգության նիստ և կծրագրվեն իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա քայլերը:

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան արձագանք տալ «Վրաստանի ինքնիշխանության և անկախության դեմ ձեռնարկված հերթական քայլին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել