Ի՞նչ պատասխանես նրան, ով ասում է. «Հայաստանի Հղփացածների Կուսկացությունը վարչապետ է նշանակում Տիգրանուհի Սարգսյանին»։ Իհարկե կարելի է ուղղակի ժպտալ, կամ գլխով անել, կամ էլ չհամաձայնվել։ Հազար մարդ՝ հազար կարծիք։ Բայց աննորմալ է, երբ նման ձևակերպում է անում ու ընդդիմադիր կեցվածք ընդունում է մեկը, ով այդ նույն հղփացածների կուսակցության ու «Տիգրանուհու» հետ ջանջիգյար էր անում երկա՜ր տարիներ ու միայն 2012 թվականի սեպտեմբերի 6-ից ինքը մեկ էլ պարզեց, որ ՀՀԿ-ն՝ Հղփացածների կուսակցություն է, իսկ Տիգրան Սարգսյանը՝ Տիգրանուհի, ով երկրի տնտեսական քաղաքականությունը ձախողեց ու մեղավոր է տարբեր ու տարատեսակ բաների մեջ։
Եթե կիրառենք բանախոսի կողմից իսկ կիրառված լեզուն ու տերմինաբանությունը, ապա այդ հանճարեղ բանախոսը՝ Գառնուկ Իսագուլյանն է, ով հիմա փորձում է հաճոյանալ Բարգավաճած Հաստավզերի Կուսակցությանը, որովհետև այս ամլիկ Գառնուկը մնացել է անգործ։
Կեղծավոր ու հազար տերերի ծառա աշխատող պաշտոնյայից վատ բան մեկ էլ կեղծավոր ու հազար տերերի կողմից օգտագործված նախկին պաշտոնյան է, ում մոտ հաճախակի նկատվում են աբիժնիկության դրսևորումներ։
Ինչո՞ւ եմ ես սա ասում։ Շատ պարզ է ախր. ինչո՞ւ Գառնուկը չէր բարձրաձայնում ՀՀԿ-ի հղփածածության մասին, երբ մոտ 6 տարի հանդիսանում էր ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (2004-2010)։ Ի՞նչ, մինչև 2010 թիվը, ՀՀԿ-ն ավելի պուպո՞ւշ էր։ Իսկ ինչո՞ւ չէր խոսում 2010-2012 թվականներին, երբ հենց նույն հղփացածների հետ կողք-կողքի նստում էր ԱԺ-ում՝ որտեղ նշանակվել էր Նախագահի ներկայացուցիչ։ Ինչո՞ւ էր այդ ժամանակ լռում Գառնուկը։
Գառնուկի կեղծավորությունն ու երեսպաշտությունը շարունակվում էր նաև այն բանից հետո, երբ իշխանական համակարգը սպառեց իր հերթական հաճախորդին՝ նույն այդ Գառնուկին, ու պարզապես դուրս թքեց նրան իր շարքերից։ Գառնուկը սկզբում մեղմիկ էր գործում ու տարբեր պատվիրովի հոդվածներով ինքն իրեն մեկ ԱԱԽ-ի քարտուղար էր կարգում, մեկ էլ հերքում էր այդ լուրերը՝ մեսսիջներ ուղարկելով վերևներին, որ տղե՜րք, ձեր Գառնուկը չի նեղացել, առաջվա պես ձեզ կծառայի, մենակ թե պաշտոն տվեք։ Բայց իշխանությունները լուռ էին։
Ու սկսվեց Գառնուկի մոտ նոր էտապ կյանքում։ Մեր Գառնուկը, ով տարիներ շարունակ քծնում ու աստվածացնում էր Սերժ Սարգսյանին, լոյալ ու բարյացակամ էր Սարգսյանի ՀՀԿ-ի ու վարչապետի հանդեպ, մեկ էլ հո՛պ ու դառավ Հռոմի պապուց ավելի կաթոլիկ ու ցանկացած կոնգրեսականից ավելի ընդդիմադիր...... ասուլիսներ, հարցազրույցներ, հոդվածներ, հայտարարություններ, քծնանք ու նորից ասուլիսներ, հարցազրույցներ, հոդվածներ, հայտարարություններ... Ուղղակի քծնանքի ու քննադատության հասցեատերերն էին փոխվել։
Ու գառնուկը դա անում է այնքան ակնհայտ, որ անգամ իր նոր պոտենցիալ տերերն են զզվանքով երես թեքում ու չեն գնահատում նրա ձիրքերը։ Ախր Գառնուկը հեչ տպավորիչ չէ ու տակն էլ շատ կեղտ կա։ Սրան շարքերում ներառելը կլինի մեկ քայլ առաջ ու երկու քայլ հետ։ Հետո էլ, ո՞ւմ է պետք Գառնուկը, որը ոչ նորմալ մսատու է, ոչ էլ արդեն բրդատում, այլ ուղղակի ողորկ ճակատով խուզած գառնուկ է, ով աբիժնիկորեն ուզում է քանդել աշտարակը, որից իրեն դուրս շպրտեցին։ Ու Գառնուկը՝ վշտից կուրացած, չի կարողանում հասկանալ մի պարզ մարդկային իրողություն՝ գնացած գնացքի հետևից էլ չես հասնի։