Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, և ցանկանում են օր առաջ երկրում տեսնել բեկումնային փոփոխություններ: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեկնարկ էր, մեկնարկ նոր փոփոխությունների, մեկնարկ վերջ տալու անօրինականություններին և անարդարությանը:
Դու, ես, մենք բոլորս պետք է մեկ մարդու պես հավատանք և շարունակենք մեր միասնական պայքարը:
Սա պայքար չէ պարզապես լավ ապրելու համար, սա պայքար է հանուն մեր զավակների, հանուն մեր հայրենիքի:
Սա պայքար է հանուն իմ 2,5 տարեկան տղայի համար, հանուն յուրաքանչյուրիս զավակի, ծնողի ու մերձավորի լավ ապրելու համար:
Եթե քո շուրջը կամ պատվիրված մամուլում կլսեք ու կկարդաք, որ ինչու հոկտեմբերի 10-ին այլ գործընթցներ չեղան, ապա չհավատաք, այլ հակադարձեք, որ յուրաքանչյուր մեծ նախաձեռնություն ժամանակ է պահանջում և յուրաքանչյուր մեծ հաղթանակից առաջ պետք է ունենալ համբերություն և սառնասրտություն:
Ես վստահ եմ, ես հավատում եմ, որ հնարավոր է փոխել և վճռական եմ, որ կփոխենք, եթե յուրաքանչյուրս իր տեղում լինի:



