Civilnet.am-ը գրում է․
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Ալիևի հետ զրույցն ընթացել է վստահության և բարեկամական մթնոլորտում, տեղի է ունեցել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության քննարկում: Ալիևը նշել է, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բոլոր մակարդակներում աշխատանքային կապեր կան հաստատված՝ համագործակցության բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում, և արձանագրվում է դրական տեղաշարժ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել