ArmnewsTV.am-ը գրում է․
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը համարում է Հայաստանի համար լուրջ ճակատագրական քայլ: Ըստ նրա` Հայաստանը կողմնորոշվեց դեպի հյուսիս-արեւելյան բեւեռ, ինչը մեծագույն ձեռքբերում է: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը իսկապես մեծ իրադարձություն է համարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, բայց մտավախություն ունի, որ պայմանագիրը Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում վավերացնելու գործընթացում խնդիրներ առաջանան եւ նախապայմաններ ի հայտ գան: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի համար, այս նախագիծը էքսպերիմենտալ է եւ կարեւոր է համարում, որ Հայաստանը կարողանա խուսափել փորձադաշտ լինելու հեռանկարից:
Իրանցի փորձագետ Փույա Հոսեինը մեծ հնարավորություններ է տեսնում Հայաստանի անդամակցությունից հետո երկու երկրների տնտեսական ոլորտում: Ըստ նրա` եթե առաջ Իրանը գործ ուներ Հայաստանի փոքր շուկայի հետ, ապա հիմա գործ կունենա Մաքսային միության հետ: Ավելին` փորձագետը հնարավորություն է տեսնում, որ իրանցի գործարարները ներդրումներ կանեն Հայաստանում եւ ապրանքը կարտահանեն ԵՏՄ անդամ երկրներ:
Արամ Սարգսյանն անդրադառնալով Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսային սահման դնելու հնարավորությանը հայտարարեց, որ դա արհեստական հարց է եւ ոչ մեկը Ղարաբաղը չի կանգնեցնի հումանիտար աղետի առաջ: Արա Պապյանը հայտարարեց, որ այս հարցում ջենտլմենական պայմանավորվածությունը նախագահների միջեւ, կարող է ոչինչ չնշանակել, իսկ Գագիկ Մակարյանը համարում է, որ հնարավոր է ձևական բնույթի մաքսակետ տեղադրվի 0-ական դրույքաչափով, որը միայն փաստաթղթային բնույթ կունենա եւ ոչինչ չի նշանակի:
Տեսանյութը՝ այստեղ