Այսօր լարված օր է : Իրականում օրվա խորհուրդը իմ խելքի բանը չի, որ վերլուծեմ, բայց մի թախանձագին խնդրանք ունեմ բոլորիցդ . ինչ էլ լինի, աղաչում եմ , մի կորցրեք գլուխներդ ... հայհոյելուց ու իրար վնասելուց առաջ, միշտ հիշեք, որ հայրենակիցներ եք , բոլորդ իրար հեռավոր բարեկամ-ընկերներ եք , ու քաղաքականությունն էդքան չկա, որ կեղտոտեք ձեր բերանն ու ձեռքերը.... քաղաքական հայացքներն էսօր կան, վաղը չկան, իսկ , դրանից դուրս, բոլորս մարդ ենք ու բոլորս էլ ուզում ենք, որ լավ լինի... այլ բան է, որ չգիտենք, թե էդ լավը որն է..... որը բարին է, թող կատարվի ... Առաջ Աստված .... ես մի ժամանակ շատերին դատում էի քաղաքական հայացքներով , այսօր բոլորիդ սիրում եմ` անկախ ձեր փոփոխական կամ մնայուն հայացքներից ... Օրը շատ բարի է սկսվել... թող բարի ավարտ ունենա ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել