Լիցկան ինձ ուղակի «հիացնում ա»։ Դեռ աղմուկը չի նստել իրա սկանդալային նշանակումից, դեռ մարդիկ շոկի մեջից դուրս չեն եկել, դուրս եկողներն էլ չեն հոգնում ոչ ցենզուրային բառապաշարով հիշատակել այս ամենը, իսկ Լիցկան իրեն այնպես է պահում, ասես էս տիեզերքի տիրակալն է ու թքած ունի ամեն ինչի ու ամեն բանի վրա։

Եթե էդ իրա դոկտորական պատմության վրա կարելի էր ծիծաղել ու անցնել առաջ, ապա Լիցկայի հերթական որոշումը ուղակի ապշեցնում է իր ցինիզմով ու հանդգնությամբ։ Հիմա էլ բռնել ու էն իրա մարդակեր ու բեսպրեդելշիկ թիկնապահին նշանակել ա իրան օգնական։

Հա-հա, նույն էն զարզանդին, ով ամիսը մեկ ինչ որ ծեծկռտուքների ու քրեական այլ գործողությունների կիզակետում էր հայտնվում, նույն էն զարզանդին, ով Բուդաղյանի սպանության գործով սկզբում անցնում էր, որպես մեղադրյալ, հետո էլ դառավ վկա, նույն էն զարզանդին, որ այս ողջ ընթացքում չէր մոռանում բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով քծնել իրա տիրոջը...

Հետո՞, Լիցկա ջան, կարո՞ղ ա մի հոգու էլ ցուցադրական խփես՝ կնոջդ փեշի հետևում թաքնված, որ ցույց տաս, որ դու ինչ էլ անես՝ անփոխարինելի ես այս համակարգի համար։

Սա վերջը էնքան ա անելու, որ իրան խփեն։ Լուրջ եմ ասում։ Եթե մարդկանց հասցնում ես հուսահատության դուռ ու տեսնում են, որ օրենքով չի լինում՝ հետևանքները անկանխատեսելի են նման մարդու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել