ArmnewsTV.am-ը գրում է․
Ֆոտոխցիկը ձեռքին ու մեծ մտավախությամբ` կտեսնի արդյոք հայկական որորին հաջորդ տարի: Շոտլանդիայում կրթություն ստացած բնապահպանը տարիներ շարունակ հենց աշնանը, գալիս ֆիքսում է թռչնատեսակներին: 10 հազարից ավելի լուսանկարներում տեղ գտած թռչուններից շատերը Հայաստանի երկնքում այլևս չեն ճախրում:
Թռչունները Հայաստան են վերադառնում գարնանը: Մինչև 2006 թվականը 90 տոկոսը իջնում էր Արմաշի լճամբարներ, որտեղ կլիման տաքացել էր 3-5 աստիճանով և թռչունների 60 տոկոսը հենց այդտեղ էլ մնում էր: Վերջին տարիներին պատկերը փոխվել է` թռչուններն էլի վերադառնում են, բայց մի մասը սատկում է, մյուս մասն էլ փոխում է մշտական բնակության ճանապարհը: Ինչո՞ւ թռչունների մեծ մասը այլևս Հայաստան չի գալիս: Նախորդ դարի 30-ականներին կառուցված լճերի մեծ մասը ցամաքեց, մի մասն էլ սեփականաշնորհվեց ու վերածվեց այգիների, որտեղ ջրային թռչուններն այլևս անելիք չունեն: Ոչ միայն լճերի չորացման, նաև թռչունների վերացման հետևանքով նրանցից շատերը հայտնվեցին կարմիր գրքում: Իսկ նոր կարմիր գիրքը երկու անգամ ավելի հաստ է նախորդից:
Խնդիրը` լճերի կառավարման պետական քաղաքականության բացակայությունն է: Միայն առաջին հայացքից կարող է թվալ, որ ձկներով սնվող թռչունները կարող են վնաս հասցնել ձկնաբուծական տնտեսություններին: Աշխարհի փորձը փաստում է, որ ճիշտ հակառակը` թռչունների բացակայության պատճառով խախտվում է բնական հավասարակշռությունը, իսկ դա կարող է սպառնալ ավելի մեծ ու մասշտաբային աղետով:
Մինչև Արմաշի լճերի ի հայտ գալը թռչուններն իջնում էին Սևան: Արմաշում ծնված նրանց արդեն մի քանի սերունդներն այլևս չգիտեն Սևանի ճանապարհը: Դրանք մնում են ցամաքող լռերում ու սատկում: Բնապահպանն ասում է, որ աշնանն արարատյան դաշտի երկնքում նույնիսկ հեռադիտակով թռչուն չես տեսնի: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ երկնքում կարող էին լինել հարյուրավոր երամներ: Գրիգորի ցանկությունն է, որ հաջորդ տարի էլ Հայաստանում տեսնի այսօրվա լուսանկարների հերոսներին:
Տեսանյութը՝ այստեղ



