Panorama.am-ը գրում է․
Թուրքիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Սիրիայում, «եթե մյուսները (միջազգային կոալիցիայի անդամ-երկրները. panorama.am) իրենց մասնաբաժինը կատարեն»,- CNN-իեթերում հայտարարել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, եթե պարզ լինի, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունից» հետո մեր սահմանները պաշտպանված կլինեն: Մենք չենք ցանկանում, որ վարչակարգը (Սիրիայի գործող իշխանությունները. panorama.am) այլևս մարդկանց դեպի մեր սահմանները հրի: Մենք չենք ցականում, որ այլ ահաբեկչական կազմակերպություններ ակտիվ լինեն այնտեղ: Մենք սահմանից այն կողմ հումանիտար քաղաքականություն ենք ուզում, ռազմավարություն, անվտանգություն: Եթե ինչ-որ բան սպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք գործի կդնենք բոլոր միջոցները»,-ասել է Թուրքիայի նորանշանակ վարչապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ