protest_moscowCivilnet.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 6-ին ստորագրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք արգելում են հանրահավաքներ, ցույցեր և պիկետներ անցկացնել գիշերային ժամերին։

Փոփոխությունները մտցվել են «Հավաքների, հանրահավքաների, ցույցերի, երթերի և պիկետների մասին» օրենքի 9-րդ հոդվածում։

Համաձայն փոփոխությունների՝ «հանրային միջոցառումը չի կարող սկսվել տեղի ժամանակով ընթացիկ օրվա առավոտվա ժամը 7-ից շուտ և ավարտվել ժամը 22-ից ուշ»։

Բացառություն է արվում «Ռուսաստանի համար հիշարժան օրերին նվիրված» հանրային միջոցառումների և «մշակութային բովանդակություն» ունեցող ակցիաների դեպքում։

Հանրահավաքների մասին օրենքի փոփոխություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել