Replik.am-ը գրում է․

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) նախագահ, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընկեր Ժան Տոդտը վստահություն է  հայտնել, որ իր ընկերը կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Նշենք, որ մի քանի օր առաջ Տոդտը այցելել էր Շումախերին, ով այժմ բուժման կուրս է անցնում տանը:

«Վերջին ամիսների և շաբաթների ընթացքում Շումախերի մոտ առաջընթաց կա: Սակայն առջևում նա երկար ու դժվարին ճանապարհ ունի անցնելու: Նրա ընտանիքը օգնում է նրան: Այժմ նրան միայն ժամանակ է անհրաժեշտ:

Մենք չենք բացառում, որ Շումին շուտով կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Սակայն կարող ենք ասել նաև, որ նա այլևս երբեք չի նստի «Ֆորմուլա-1»-ի բոլիդի ղեկին»,-ասել է Տոդտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել